Վրաստանում մարդատար գնացքը բախվել է բեռնատարին և դուրս եկել ռելսերից
Աշխարհ
Բեռնատար ավտոմեքենան մխրճվել է ժարշվող մարդատար գնացքի մեջ Վրաստանի Գորիի շրջանի Օրթաշենի գյուղի մոտ, հունիսի 11-ին հայտնել է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը։
Ըստ տեղեկությունների, բեռնատարի վարորդը և ուղևորը վնասվածքներ են ստացել և հոսպիտալացվել։ Էլեկտրագնացքի մեքենավարը և ուղևորները չեն տուժել։
Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը, միջադեպը տեղի է ունեցել Գորի –Նիկոզի երկաթուղային տեղամասում։ Բախումից հետո գնացքը դուրս է եկել ռելսերից։
Հարուցվել է քրեական գործ։


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում