Լոնդոնի Grenfell Tower երկնաքերում հրդեհի պատճառ է դարձել անսարք սառնարանը
Աշխարհ
Լոնդոնի Grenfell Tower երկնաքերում 79 մարդու կյանք խլած հրդեհի պատճառ է դարձել անսարք սառնարանը: Հունիսի 23-ին այս մասին հաղորդել է BBC News-ը՝ վկայակոչելով ոստիկանական հաշվետվությունը: Բռնկումն սկսվել է սառնախցիկում:
Ոստիկանությունը քննարկում է «Անզգուշությամբ մահվան պատճառում» հոդվածով գործի հարուցման հարցը: Կարգի պահապանները հավաստել են, որ խոսքը չի վերաբերում կանխամտածված հրկիզմանը:
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի արեւմուտքում գտնվող 24-հարկանի շենքն այրվել է հունիսի լույս 14-ի գիշերը: Երկնաքերը, որտեղ կար 150 բնակարան, գրեթե լիովին այրվել է: Վերջին տվյալներով՝ անհայտ կորած եւ զոհված է ճանաչվել 79 մարդ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն