Փարիզի, Լիոնի և Նյու Յորքի թուրքերն աջակցություն են հայտնել Թուրքիայի գլխավոր ընդդիմադիրին
ԱՄՆ
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի նախաձեռնած «Արդարության երթ»-ին դրա անցկացման 12-րդ օրը միացել են աշխարհի տարբեր քաղաքներում բնակվող թուրքեր: Այս մասին հայտնում է թուրքական Diken-ը:
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի Հանրապետության հրապարակում հավաքված թուրքերը բարձրացրել են տարբեր լեզուներով գրված «արդարություն» գրառումը:
Ֆրանսիական մեկ այլ քաղաքում՝ Լիոնում, տեղաբնակ թուրքերը հավաքվել են արդարադատության պալատի դիմաց: Նրանց միջոցառումն անց է կացվել «Արդարության համար մի կրակ էլ դու վառիր» խորագրի ներքո: «Եթե անարդարության դեմ լուռ եք մնում, նշանակում է, որ անցել եք սատանայի կողմը»,- նշել են հավաքվածները:
Ավելի վաղ մի միջոցառում է կազմակերպվել նաև Միացյալ Նահանգների Նյու Յորք քաղաքում: Ցուցարարները պահել են պաստառներ «Արդարություն բոլորի համար», «Թուրքիան աշխարհիկ է, աշխարհիկ էլ կմնա» գրություններով:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)