Թրամփը Փարիզում կմասնակցի Բաստիլի գրավման օրվա տոնակատարություններին
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Բաստիլի գրավման օրը՝ հուլիսի 14-ին, Փարիզ այցելելու հրավերը: Այս մասին տեղեկացնում է Ելիսեյան պալատը:
Ըստ ավանդույթի՝ Բաստիլի գրավման օրվա տոնակատարությունները մեկնարկում են զինվորական շքերթով՝ Ելիսեյան դաշտերում: Շքերթն ընդունում է Ֆրանսիայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը:
1789թ.-ի ֆրանսիական հեղափոխության ընթացքում հենց հուլիսի 14-ին անկում ապրեց միապետության գլխավոր խորհրդանիշներից մեկը՝ Բաստիլի ամրոցը: Ֆրանսիայում այդ օրն ազգային տոն հռչակելու մասին որոշումն ընդունվել է 1880թ-ի հուլիսի 6-ին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն