Կալաձեն հրաժարական է ներկայացրել
Վրաստան
Վրաստանի Էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հրաժարական է տվել: Նա պատրաստվում է տեղական ընտրություններում պայքարել Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնի համար: Նախարարը 5 տարվա կատարած իր աշխատանքի վերաբերյալ զեկույց է ներկայացրել և հրաժարականի մասին հայտարարությամբ է հանդես եկել:
«Ես այսօր լքում եմ պաշտոնս. ինձ համար մի շատ կարևոր փուլ է սկսում: Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին ներկայացրել է որպես Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու: Ամեն ինչ կանեմ, որպեսզի արդարացնեմ թբիլիսցիների հույսերը և գործունեությունս հաջող իրականացնեմ»,- նշել է Կալաձեն:
Կախա Կալաձեն Վրաստանի էներգետիկայի նախարարի պաշտոնում էր 2012 թվականի սեպտեմբերի 25-ից՝ նույն թվականին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն