Համբուրգում ոստիկանական գործողությունը մանրակրկիտ ծրագրված էր․ Մերկել
Աշխարհ
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ դատապարտում է Համբուրգում կազմակերպված բողոքի ակցիաները:
Նա մասնավորապես ասել է․ «Դատապարտում եմ բռնությունը: Նրանք, ովքեր նման գործողությունների են դիմում, գործում են մեր ժողովրդավարական կարգի դեմ»:
Մերկելը խոստացել է օգնել ցույցերի ժամանակ տուժած մարդկանց՝ նշելով, որ ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեի հետ արդեն քննարկել է այդ հարցը:
Ըստ Մերկելի՝ Համբուրգում ոստիկանական գործողությունը «մանրակրկիտ ծրագրված» էր:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն