Ծխելու դեմ պայքարելու կոչը՝ «ձայն բարբառո հանապատի»
Իրավունք
«Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակման մասին» օրենքի 11-րդ հոդվածը, որն արգելում է փոխադրամիջոցներում ծխել, Հայաստանում վաղուց ուժի մեջ է մտել:
Ծխող վարորդը ոչ միայն վտանգում է իր, այլև ուղևորների առողջությունը, հատկապես՝ երեխաների: Ծխելու դեմ պայքարող մի շարք հասարակական կազմակերպություններ հասարակական տրանսպորտում ուղևորների համար հիշեցում են փակցրել, ըստ որի, նրանք լիովին իրավասու են վարորդից պահանջել իրենց ներկայությամբ չծխել, ինչպես նաև ստեղծվել է թեժ գիծ, որով ուղևորները կարող են զանգահարել և իրենց դժգոհությունը հայտնել այս կամ այն տրանսպորտային միջոցի վարորդից:
Չնայած այս բոլոր միջոցառումներին՝ հասարակական կազմակերպությունների նախաձեռնություններն այնքան էլ արդյունավետ չեղան: Ծխելու դեմ պայքարելու կոչը, ինչպես միշտ՝ դարձավ «ձայն բարբառո հանապատի»։
Նշենք նաև, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 135.1 հոդվածի համաձայն՝ հասարակական տրանսպորտում ծխելու դեպքում նախատեսվում է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով: Իսկ տուգանքի կիրառման իրավասությունը վերապահված է ՀՀ ճանապարհային ոստիկանությանը:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում