Իբրահիմովիչը պետք է համբերատար լինի. Մոուրինյու
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն անդրադրաձել է շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչին:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը նրա կարիքը զգում է, սակայն Իբրահիմովիչը պետք է համբերատար լինի, առանց էմոցիաների և խելահեղությունների: Գիտեմ, որ նա ցանկանում է հնարավորինս շուտ վերադառնալ, բայց ամեն բան պետք է աստիճանաբար լինի: Ցանկանում ենք, որ նա շարք վերադառնա և լինի լավ մարզավիճակում»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է The Sun-ը:
Հիշեցնենք, որ Իբրահիմովիչը վնասվածք էր ստացել Եվրոպայի լիգայի 2016/17 մրցաշրջանի քառորդ եզրափակչում «Անդերլեծտ»-ի դեմ խաղում:
Ամենայն հավանականությամբ շվեդ խաղացողը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի խմբային փուլը:


















































Ամենադիտված
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է իր հիվանդության պատճառը