«Դու Հայաստանում ես, այ տղա»․Գոհար Ավետիսյանը որդու հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) Մահացել է Մանկավարժական համալսարանի մեթոդիկաների ամբիոնի նախկին վարիչ Շողիկ Ոսկանյանը ՔՊ-ն ուժով պահելու է իշխանությունը.սա Արեւմուտքի պահանջն է. քաղտեխնոլոգ (տեսանյութ) Ֆրանսիական ԶԼՄ-ներ. Փաշինյանի և «IDEMIA»-ի դավադրությունը Հայաստանը կվերածի թվային համակենտրոնացման ճամբարի Ոչ մի սարսափելի բան չկա, պետք է ընդունել մարզչի որոշումները․ Մբապե Հրդեհ Նուռնուս բնակավայրում. այրվել են տան տանիքը՝ մոտ 70 քմ և կենցաղային իրեր ԵԱՏՄ-ում մտադիր են կրճատել բեռների առաքման ժամկետներն ու փոխադրողների ծախսերը Վան Ին Չինաստան-ԱՄՆ հարաբերությունները անվանել է աշխարհի ամենաբարդը Սուրեն Իշխանյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս է եկել Եվրոպայի մինչև 17 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի առաջնության եզրափակիչ Հայաստանի և Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունների միջև անցկացվել են խորհրդակցություններ Ռուսաստանին ու Հայաստանին միավորող մարդկային կապերը խորն են, շատ լուրջ և շատ վաղեմի. Օվերչուկ Իրանը պետք է անհապաղ նստի բանակցությունների սեղանի շուրջ. Մերց 

Ուզում եմ, որ զինվորները առողջ և անփորձանք ավարտեն իրենց ծառայությունը. Հենրիխ Մխիթարյան

Սպորտ

Հայաստանի ազգային ընտրանու ավագ Հենրիխ Մխիթարյանը ծավալուն հարցազրույց է տվել «Հայ զինվոր» թերթին.

- Հարցազրույցն սկսելուց առաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ, որ ժամանակ գտաք հանդիպելու մեզ հետ և պատասխանելու առաջնագիծը պաշտպանող մեր զինվորների հարցերին:

Մեծ ժամանակահատված է բաժանում երիտասարդ սերնդին հայ ֆուտբոլի աստեղային տարիներից, բայց, պարզվում է, նրանք ճանաչում ու սիրում են հայ ֆուտբոլի փառքը մարմնավորող լեգենդար մարզիկներին, նույնիսկ այնպիսի մանրամասներ են հիշում, ինչպես, ասենք, Համլետ Մխիթարյանի՝ մեկ խաղի ընթացքում Մոսկվայի «Դինամոյի» դարպասին խփած չորս գոլերը: Ու ցանկանում են իմանալ՝ արդյոք Ձեր հա՞յրն է ներշնչել Ձեզ ֆուտբոլիստ դառնալու երազանքը: Ի՞նչ մասնագիտական խորհուրդներ է նա տվել Ձեզ, և, առհասարակ, ի՞նչ հիշողություններ ունեք Համլետ Մխիթարյանից:

– Ես, այսպես ասած, ֆուտբոլային ընտանիքում եմ ծնվել, և առանձնակի ներշնչանք պետք չէր, որ ես սիրեի ֆուտբոլն ու ցանկանայի ֆուտբոլիստ դառնալ: Ամեն ինչ եղավ ինքնաբերաբար: Յոթ տարեկան էի, երբ հայրս մահացավ, նրա հետ կապված իմ հիշողությունները ամփոփված են մանկության յոթ տարիների ժամանակահատվածում ու որքան թանկ են ու սիրելի, նույնքան առօրեական են: Հայրս, ցավոք, չհասցրեց մասնագիտական խորհուրդներ տալ ինձ, բայց իմ հոգում մնացել է այն մանկական հրճվանքը, որի պատճառը հորս գովասանքներն էին՝ ֆուտբոլի ասպարեզում իմ առաջին փոքրիկ հաջողությունների կապակցությամբ:

- Դուք միակ հայն եք, որ նման բարձունքների է հասել՝ որպես ֆուտբոլիստ, Հատկապես ի՞նչն է Ձեզ մղել առաջ՝ տաղա՞նդը, աշխատասիրությո՞ւնը…գուցե նշանակալի լինելու ցանկությո՞ւնը:

- Ես համոզված եմ, որ բոլոր մարդիկ էլ տաղանդավոր են, պարզապես ոչ բոլորն են հասկացել, թե ինչ շնորհ է իրենց տրված ի վերուստ, և ինչ մասնագիտություն պիտի ընտրեն, որ հաջողություն ունենան: Բայց միայն տաղանդին ապավինելով՝ չես կարող լուրջ բարձունքների հասնել, շատ մեծ է աշխատասիրության նշանակությունը: Պետք է համառել, պետք է ապավինել սեփական կամքին, չնահանջել… Ու ամենաանհավանական երազանքները իրականություն կդառնան: Չի կարելի հուսահատվել ձախողումներից, չի կարելի ընկրկել դժվարությունների առաջ: Չի կարելի մնալ կեսճանապարհին:

- Երբեմն մարդու կյանքում այնպիսի շրջադարձներ են լինում, այնպիսի անկումներ, որ հոգու շատ մեծ ուժ է պետք՝ կեսճանապարհին չմնալու համար:

- Անկեղծ ասած՝ անհաջողություններին ու պարտություններին այդքան մեծ դրամատիզմ վերագրելը անհասկանալի է ինձ: Իրականությունն այն է, որ հաղթանակները ծնվում են պարտությունից, իսկ ձախողումը նոր նվաճումների սկիզբ է: Պարզապես, պետք է արագ եզրահանգումներ անել, հասկանալ սեփական սխալները, յուրացնել դասերը ու շարժվել առաջ, առանց հետ նայելու: Դրանք մարդուն առաջ մղելու շատ մեծ ուժ ունեն: Ես չեմ քննում, թե ինչպիսի ճանապարհ է ինձ համար կանխորոշված ի վերուստ, փոխարենը ես գիտեմ, թե ինչ եմ ուզում ինքս: Եվ վստահ եմ, որ ոչ մի ջանք ապարդյուն չի անցնում:

- Աշխարհի որ երկրում էլ ապրեք, Ձեզ կընդունեն գրկաբաց, կհարգեն, կմեծարեն, կշրջապատեն սիրով: Մինչդեռ սովորական մարդիկ հայրենիքից հեռանալով՝ հետին կարգավիճակ են ունենում օտար երկրում: Ու, բնական է, որ նրանց հայացքն ուղղված է հայրենիքին: Հայրենիքը նրանց միակ հենման կետն է: Իսկ ի՞նչ կշիռ ունի հայրենիքը համաշխարհային ճանաչում ունեցող հայի համար:

- Ոչ թե երկիրն ու մարդիկ են որոշում քո կարգավիճակը հասարակության մեջ, այլ հենց դու՝ ինքդ: Կարող ես հետին կարգավիճակ ունենալ նաև սեփական երկրում, եթե չես պայքարում, չես տքնում, չես ստեղծում, չես փորձում նվաճել քո տեղը: Ես ճիշտ հակառակ կարծիքին եմ. հայերը շնորհալի ու աշխատասեր ժողովուրդ են և որ երկրում էլ ապրեն, հարգվում են: Բացի այդ, աշխարհը լի է հռչակավոր հայերով, որոնք փառք են բերում և՛ հայրենիքին, և՛ այն երկրին, որտեղ արարում են: Ինչ վերաբերում է հայրենիքի կարևորությանը, այն պայմանավորված չէ մարդու բարեկեցությամբ, հռչակով կամ մասնագիտական հաջողություններով: Հայրենիքը անփոխարինելի արժեք է ու բոլորիս հենման կետն է:

– Դուք այն մարզիկներից եք, որոնք սիրում են կարդալ, տիրապետում են օտար լեզուների….

– Ես ֆուտբոլիստ եմ, Դուք լրագրող եք, մեկ ուրիշը հաց է թխում… Ամեն մեկս մեր նախասիրություններին համապատասխան՝ տարբեր գործեր ենք անում, ու մեր գործը ոչ մի կապ չունի մեր ինտելեկտի ու զարգացածության հետ: Մենք զարգացած ենք, թե ոչ՝ դա մեր ընտրությունն է, մեր որոշումը: Չի կարելի մարդու աշխատանքից ելնելով՝ դատողություն անել նրա ինտելեկտի մասին: Իսկ ո՞վ է ասել, որ հացթուխը չպետք է կարդա կամ օտար լեզուներ իմանա: Բոլոր մասնագիտություններն էլ արժանի են հարգանքի, և անկախ այն բանից՝ լրագրող ես, մարզիկ, թե դերձակ, մարդը պետք է զբաղվի ինքնակրթությամբ, զարգանա: Դա հարգանք է սեփական անձի հանդեպ: Ինչ վերաբերում է ինձ, տարբեր երկրներում ապրելով՝ օտար լեզուների իմացությունը անհրաժեշտ է եղել, ու հաճույքով եմ սովորել: Ես առհասարակ սիրում եմ սովորել:

Դուք մի արտահայտություն արեցիք՝ սովորական մարդիկ: Մենք բոլորս սովորական ենք… Եթե ես հաջողությունների եմ հասել ֆուտբոլի ասպարեզում, Դուք՝ լրագրության, չի նշանակում, որ կյանքում, մարդկային փոխհարաբերությունների մեջ մենք առավելություն ունենք մյուսներից: Եվ շրջապատի վերաբերմունքը պետք է լինի այնպիսին, որ ոչ ոք իրեն չզգա սովորական կամ արտասովոր: Մարդը՝ յուրաքանչյուր մարդ, բացառիկ է ու եզակի: Եվ հարգանքի է արժանի:

- Փառքը ինչ-որ բան փոխե՞լ է Ձեր կյանքում՝ լավ կամ վատ: Կարողանո՞ւմ եք ժամանակ գտնել այն մարդկանց համար, ովքեր ունեն Ձեր կարիքը:

- Փառքը չի կարող փոխարինել սիրելի մարդկանց: Հարազատներիս, ընկերներիս տրամադրած ժամանակը հաճույք է, որ նվիրում եմ ինքս ինձ: Ես ավելի շատ ունեմ նրանց կարիքը աշխատանքի, լարված ռեժիմի, չթուլացող ռիթմի մեջ: Առհասարակ, ես շատ բարձր եմ գնահատում մարդու սերը իմ հանդեպ: Յուրաքանչյուր մարդու, ով էլ նա լինի, ու աշխատում եմ հուսախաբ չանել: Սերը շատ թանկ ու պարտավորեցնող նվեր է:

- Ունե՞ք չիրականացած երազանքներ:

-Ես միշտ չիրականացած երազանքներ ունեմ, որովհետև հենց երազանքս իրականանում է, նույն պահին ծնվում է մեկ ուրիշը: Ես դրանց նպատակներ եմ կոչում, որովհետև ես պասիվ երազող չեմ, քո երազանքները ինքդ պիտի իրականացնես: Նպատակները մարդուն առաջ մղող ամենամեծ ուժն են: Եթե նպատակները չլինեն, մենք կանգ կառնենք:

- Ո՞րն եք համարում Ձեր ամենայուրահատուկ գոլը, ամենասիրելին…

-Անկասկած, դա «կարիճ» ոճով խփած գոլն է 2016թ. դեկտեմբերին: Գեղեցիկ էր, նուրբ, ճշգրիտ:

– Ո՞վ է Ձեր ֆուտբոլային կուռքը:

- Հիմա ես ֆուտբոլային կուռք չունեմ, բայց եթե Դուք հարցնեիք, թե ո՞վ է եղել իմ ֆուտբոլային կուռքը պատանեկության տարիներին, ես կասեի՝ Զինեդին Զիդանը:

- Որո՞նք են Ձեր կյանքի փոքրիկ ուրախությունները:

– Ընտանիքիս, ընկերներիս հետ շփումը: Ես շատ ժամանակ եմ խլել նրանցից ու նվիրել ֆուտբոլին: Ավելի ճիշտ՝ ինքս ինձնից եմ խլել: Ու դա մեծ զոհողություն է:

- Դուք պարգևատրվեցիք «Հայրենիքին մատուցած ծառայության համար» 1-ին աստիճանի շքանշանով: Ի՞նչ խորհուրդ ունի այն Ձեզ համար:

– Անչափ հպարտանում եմ այդ շքանշանով: Այն, ինչ անում եմ, իմ կյանքն է, իմ առօրյան: Երբեք չեմ մտածել շքանշան ստանալու մասին: Ես անցնում եմ իմ ճանապարհը, և հայրենիքի անունն ու հայ ժողովրդի պատիվը բարձր պահելը իմ պարտականությունն է՝ որպես հայի:

– Եվրոպայի լիգայի եզրափակչից հետո Դուք բարձրացրիք Հայաստանի դրոշը: Ի՞նչ էր Ձեր ասելիքը:

– Ասելիքս այն էր, որ ես հայ եմ ու հպարտանում են դրանով:

- «Մանչեսթեր Յունայթեդը» շատ լավ է սկսել Անգլիայի պրեմիեր լիգայի առաջնությունը: Ու երեք խաղի ընթացքում Դուք հինգ գոլային փոխանցում եք արել: Մամուլը գրեց, որ այս ռեկորդը չէր կրկնվել ավելի քան 20 տարի:

– Անկեղծ ասած՝ չեմ կարծում, թե այդ հինգ գոլային փոխանցումները ոգևորության առիթ են: Առջևում 35 խաղ կա: Ու ես պիտի ամեն ինչ անեմ, որ հնարավորինս շատ գոլերի հեղինակ դառնամ, շատ գոլային փոխանցումներ անեմ: Հաճույք ստանամ իմ խաղից ու հաճույք պատճառեմ իմ երկրպագուներին:

– Մենք ավարտում ենք զրույցը: Համոզված եմ, որ սահմանին կանգնած զինվորներին ասելիք ունեք:

– Անշուշտ: Ես ուզում եմ, որ նրանք առողջ և անփորձանք ավարտեն իրենց ծառայությունը, բարձր տրամադրությամբ վերադառնան իրենց օջախները:

-Սիրելի Հենրիխ, մեր բանակի, զինվորների անունից հաջողություն եմ մաղթում Ձեզ ու Ձեր թիմին Անգլիայի պրեմիեր լիգայի առաջնությունում և հետագա բոլոր մրցելույթներում:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հանցագործության մասին հեռախոսազանգով հաղորդում ներկայացրեցի Փաշինյանի հայտնի աջակից Ռուստամ Ավագյանի դեմ․ Անի ԳևորգյանԴժվարանում եմ ընկալել ԱՄՆ-ի՝ Իրանի վերաբերյալ Չինաստանի նկատմամբ պահանջները․ ԼավրովՄԱԿ-ում «թունավոր մթնոլորտ» է․ Politico«Դու Հայաստանում ես, այ տղա»․Գոհար Ավետիսյանը որդու հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) Նոր մանրամասներ դասախոսների ձերբակալությունիցԼուկաշենկոն և Պուտինը հեռախոսազրույց են ունեցելՄահացել է Մանկավարժական համալսարանի մեթոդիկաների ամբիոնի նախկին վարիչ Շողիկ Ոսկանյանը ԱՄԷ-ն մինչև տարեվերջ Հորմուզը շրջանցող նոր նավթամուղ կկառուցիԼավրովը Զելենսկուն «Եվրոպայի նոր ֆյուրեր» է անվանելՉի կարելի ձայն տալ անուղեղ լրտեսներին, որովհետև նրանք դուրս են եկել սպանելու մեր խաղաղությունը․ Փաշինյան․ տեսանյութ Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ բանակցությունների, բայց չի վազելու նրա հետևից և չի աղաչելու նրան․ Լավրով ՔՊ-ն ուժով պահելու է իշխանությունը.սա Արեւմուտքի պահանջն է. քաղտեխնոլոգ (տեսանյութ)Ֆրանսիական ԶԼՄ-ներ. Փաշինյանի և «IDEMIA»-ի դավադրությունը Հայաստանը կվերածի թվային համակենտրոնացման ճամբարիՆախընտրական շրջանում շատ ավելի ահագնացող ձևով փորձում են ավելացնել մեր զոհված հերոսների թիվը. Ալեն Սիմոնյան Իրանը պատրաստ է քննարկել հարստացված ուրանի արտահանումը Ռուսաստան․ ԱԳՆՈչ մի սարսափելի բան չկա, պետք է ընդունել մարզչի որոշումները․ Մբապե Նիկոլայ Ծատուրյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով Հրդեհ Նուռնուս բնակավայրում. այրվել են տան տանիքը՝ մոտ 70 քմ և կենցաղային իրեր Հրապարակած ձայնագրությունը մեծ կասկածի տակ է դնում առաջիկա ընտրությունների լեգիտիմությունը՝ իշխող ուժի հաղթանակ «նկարելու» դեպքում․ Ռուբեն ՄելիքյանՈւկրաինական ուժերը հարձակվել են Սևաստոպոլի վրաՖինլանդիայի նախագահը գնահատել է ԱՄՆ-ի՝ ՆԱՏՕ-ից դուրս գալու հավանականությունըԱնդրեյ Երմակի համար ամբողջությամբ վճարվել է բազմամիլիոն գրավըԿրակոցներ Էջմիածնում․ հիվանդանոց տեղափոխվածը գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր որդին է․ ArmLur.am ԵԱՏՄ-ում մտադիր են կրճատել բեռների առաքման ժամկետներն ու փոխադրողների ծախսերը Վան Ին Չինաստան-ԱՄՆ հարաբերությունները անվանել է աշխարհի ամենաբարդը Միայն ուժեղ Ուկրաինան կարող է կանգնեցնել Ռուսաստանին․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար ՌյուտեՍուրեն Իշխանյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս է եկել Եվրոպայի մինչև 17 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի առաջնության եզրափակիչ Հայաստանի և Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունների միջև անցկացվել են խորհրդակցություններ Եվրամիությունում անօրինական միգրացիան կտրուկ նվազել է«Օրենքով գող» է կալանավորվել. ըստ ՔԿ–ի՝ հարկադրել է ՔՊ–ին չընտրելՌուսաստանին ու Հայաստանին միավորող մարդկային կապերը խորն են, շատ լուրջ և շատ վաղեմի. ՕվերչուկՔՊ-ին չքվեարկելու կոչերի գործով «օրենքով գող» է ձերբակալվել Զելենսկին մտադիր է փախչել Կիևից․ ԶԼՄԻրանը պետք է անհապաղ նստի բանակցությունների սեղանի շուրջ. Մերց Մերկելը բացահայտել է՝ ինչն է իրեն օգնել հաղթահարել կանցլերի պաշտոնի հետ կապված ճնշումներըNetflix-ում կհայտնվի Աֆղանստանի պատերազմի մասին նոր ֆիլմ Ռուսաստանում Pussy Riot խումբը ներառվել է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակումՔրեական ոստիկաններն ու պարեկները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. հայտնաբերվել է 3 կգ-ից ավելի մարիխունա (տեսանյութ)Պեսկովը պաշտոնաթող լատվիացի քաղաքական գործիչներին անվանել է «Կիևի ռեժիմի զոհեր»Քրեական ոստիկաններն ու պարեկները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. հայտնաբերվել է 3 կգ-ից ավելի մարիխունաԹրամփը խուսափել է պատասխանել՝ ԱՄՆ-ը կպաշտպանի՞ արդյոք ԹայվանինԳլխավոր դատախազը Հայաստանում Իրանի դեսպանի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր (տեսանյութ)Ազատազրկված անձի կնոջ սպորտային կոշիկների միջից հայտնաբերվել են թմրամիջոցների նմանվող զանգվածներ (տեսանյութ)Սաուդյան Արաբիան առաջարկել է Մերձավոր Արևելքի և Իրանի միջև չհարձակման մասին պայմանագիր կնքելԹրամփը սպառնացել է Իրանին. Քոչարյան-Փաշինյան «փոխհրաձգությունը» քարոզարշավի շրջանակում (տեսանյութ)ՍԴ նախագահը ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանին է հանձնել ՀՀ ՍԴ հուշամեդալՌուսաստանում կոչ են արել ոչնչացնել Ուկրաինայի անօդաչու սարքերի ոլորտըՈ՞ր պահից է Փաշինյանն իրեն վերապահել իրավապահ համակարգի կոորդինատորի դերը․ Տոնոյան (տեսանյութ)Շանտաժի լեզվով ժողովրդի հետ խոսելու ունակությամբ իշխանությունը մրցակից չունի (տեսանյութ)Գագիկ Ծառուկյանն արդեն լավագույնս արձագանքել է Փաշինյանին, որ «ես իմ կլասը չեմ գցելու»․ Տոնոյան (տեսանյութ)
Ամենադիտված