Մոուրինյուն «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր հաղթաթուղթն է. Լեմպարդ
Սպորտ
Լոնդոնի «Չելսի»-ի նախկին ֆուտբոլիստ Ֆրենկ Լեմպարդը հայտարարել է, որ Ժոզե Մոուրինյուն «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր հաղթաթուղթն է Չեմպիոնների լիգայում:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը դուրս կգա խմբից, հաշվի առնելով թիմի կազմը և Ժոզե Մոուրինյուին: Նրանք առնվազն կհասնեն քառորդ եզրափակիչ:
Մոուրինյուն նրանց գլխավոր հաղթաթուղթն է: Դրանում համոզվել ենք Եվրոպայի լիգայի նախորդ մրցաշրջանում:
Նրանք միջակ խաղ էին ցույց տալիս Պրեմիեր լիգայում, բայց երբ բանը հասավ եվրագավաթներից դուրս մնալ-չմնալու խաղերին, Մոուրինյուն արդյունք ստեղծեց: Նա միշտ նման խաղերում հաղթելու տարբերակներ է գտնում»,—Լեմպարդի խոսքը մեջբերում է Evening Standard-ը:


















































Ամենադիտված
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է իր հիվանդության պատճառը