«Արսենալ»-«Քյոլն» հանդիպմանը 4 երկրպագու է ձերբակալվել (տեսանյութ)
Սպորտ
Եվրոպայի լիգայի խաղարկության առաջին տուրում «Արսենալ»-ի և «Քյոլն»-ի միջև հանդիպմանը 4 մարդ ձերբակալվել է հասարակական կարգի խախտման կասկածանքով: Այս մասին տեղեկացնում է The Telegraph-ը:
Լոնդոնում տեղի ունցեած խաղը մեկնարկել էր մեկ ժամ ուշացումով՝ անվտանգության նկատառումներից ելնելով:
Երկրպագուների մի խումբ առանց տոմսերի փորձել է ներխուժել մարզադաշտ, գերմանացի երկրպագուներն օգտագործել են պիրոտեխնիկա, նրանց մի մասն էլ փորձել է անցնել լոնդոնյան թիմի երկրպագուների սեկտոր:
Նշենք, որ հանդիպումն ավարտվել է լոնդոնյան թիմի հաղթանակով՝ 3:1 հաշվով:
Cologne fans at Clock end - how they got the flares in another issue for this post match inquest @itvfootball #uefa @Arsenal pic.twitter.com/jK8VWEwBsk
— gabriel clarke (@gabrielclarke05) September 14, 2017


















































Ամենադիտված
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է իր հիվանդության պատճառը