Ադրբեջանը համաշխարհային հանցագործությունների երկիր է դարձել
Բլոգոսֆերա
Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ադրբեջանը համաշխարհային հանցագործությունների երկիր է դարձել: Մինչև հիմա Ադրբեջանից ֆինանսավորվել են տարբեր տեսակի ահաբեկչական գործողություններ, խմբավորումներին ապահովվել են տարբեր աստիճանի պատրաստվածության մարտիկներով, հետախուզման մեջ գտնվող և Ադրբեջանում գտնվող ահաբեկիչները և հանցագործները չեն հանձնվել իրավապահներին:
Այս ամենից հետո նույնիսկ շարքային խաբեբաներն են փախնում և ապաստան գտնում Ադրբեջանում: Թուրք փաստաբանը ապօրինի ճանապարհով յուրացրել է 250 միլիոն թուրքական լիրա (80 մլն դոլար) և փախել է Ադրբեջան: Ադրբեջանը այսպես դարձել է հանցագործների որջ, այստեղ հանգիստ, ձեռք ձեռքի տված ապրում են ահաբեկիչները և խաբեբաները:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը