Ուղեցույց-ձեռնարկներ ոստիկանների համար
Իրավունք
Նոյեմբերի 18-ին ՀՀ ոստիկանությունում տեղի ունեցավ ոստիկանություն-ԵԱՀԿ համագործակցությանը նվիրված հերթական միջոցառումը, որին մասնակցում էին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Ա. Օսիկյանը, ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Կարել Հոֆստրան, ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ղեկավարներ և ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի աշխատակիցներ:
Միջոցառման ընթացքում ներկայացվեցին վերջերս հրապարակված երեք ուղեցույց-ձեռնարկները, որոնք նվիրված են հասարակական կարգի պահպանման և հասարակական անվտանգության ապահովման շրջանակներում ոստիկանության աշխատակիցների գործողությունների բարելավմանն ու արդյունավետության բարձրացմանը:
Ոստիկանության պետի տեղակալ Ա. Օսիկյանն ու ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Կարել Հոֆստրան իրենց ելույթներում նշեցին, որ, միջազգային փորձի հիման վրա ստեղծված ուղեցույցների միջոցով` ոստիկանության աշխատակիցներին ներկայացվում է, թե ինչպես պետք է գործել հասարակական կարգի պահպանման և հասարակական անվտանգության ապահովման մի շարք իրավիճակներում:
Հասարակական պահպանության ոլորտում ոստիկանության աշխատակիցների հետագա գործողությունների որակի բարձրացման համար կարևորվեց նաև ուսումնական ձեռնարկներում վերոհիշյալ ուղեցույցների պարտադիր ներգրավվումը:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում