ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի թիվը ռեկորդային է՝ 849 741՝ տարեկան աճը՝ 39 667. Փաշինյան Պարսից ծոցում նոր միջադեպ է գրանցվել. նավթատարի մոտ պայթյուն է որոտացել Ծխախոտի, ալկոհոլի, շաքարի ու աղի առևտուրը պետք է ապախրախուսենք․ Փաշինյան Վերջնագրից առաջ՝ շրջագայություն․ Տարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմ Ռուբիոն դատապարտել է հութիների հարձակումները. Վաշինգտոնը բանակցում է Էր Ռիադի հետ Ռուսաստանն Ուկրաինայից ավելին է ցանկանում. Մերցը զգուշացնում է Եվրոպային Կիմ Չեն Ընը միջուկային կարգավիճակի ժխտումը համարել է պատերազմի հայտարարություն ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին Հյուսիսատլանտյան դաշինքի աշխատակիցը հայտնվել է լրտեսության գործի կենտրոնում Չլիցենզավորված խաղային կայքերը կարգելափակվեն երկու աշխատանքային օրվա ընթացքում 34 երկիր և Եվրամիությունը համատեղ պահանջ են ներկայացրել Ռուսաստանին TRIPP-ը կստեղծվի ՓԲԸ-ի ձևով․ ԱՄՆ-ը կունենա 74%, ՀՀ-ն՝ 26% բաժնեմաս. Փաշինյան 

Սերժ Սարգսյանի եղբորը` Լեւոն Սարգսյանին մեղադրում են խարդախության մեջ

Իրավունք

Ուրբաթ օրը հրավիրած ասուլիսում մի քանի փաստաբաններ հայտարարեցին, թե Հայաստանում յուրացվել են սփյուռաքահայ ներդրողների միջոցները, իսկ իրավապահ մարմինները ընթացք չեն տալիս այդ ներդրողների գանգատներին, քանի որ յուրացնողների թիկունքին կանգնած են իշխանության ներկայացուցիչները: Դեպքերից մեկի կապակցությամբ նշվեց Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր` Լեւոն Սարգսյանի անունը:

Մամուլի ասուլիսը հրավիրած փաստաբանները` Նիկոլայ Բաղդասարյանը, Լեռնիկ Հովհաննիսյանը, Սամվել Ջաղինյանը ներկայացրեցին մի քանի դեպքեր:

Օրինակ, Հարթունյանների դեպքը, ովքեր ստեղծել են «Նարեկացի» արվեստի միությունը, ներդրումներ ու բարեգործություն են կատարել, սակայն իրենց միջոցները յուրացրել է Հայրենադարձության եւ հիմնավորման «Երկիր» միության նախագահ Սեւակ Արծրունին (Արզարունին):
Կամ գերմանահայ գործարար Ժորժ Թովմասյանի գործը, ով 75 միլիոն դրամ է տվել «Դեսկշին» ընկերությանը` իր համար առանձնատուն կառուցելու համար, սակայն ընկերության տնօրեն Դերենիկ Ստեփանյանը յուրացրել է նրա գումարները:
Փաստաբաններ Նիկոլայ Բաղդասարյանն ու Լեռնիկ Հովհաննիսյանը ներկայացրեցին Երեւանի Մաշտոցի պողոտա 33/1 հասցեում` Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցի ետնամասում գտնվող 13 հարկանի նորակառույց շենքի հետ կապված պատմությունը:
Ըստ փաստաբանների, ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի կողմից սփյուռքահայերից ներգրավված դրամական միջոցների հաշվին նշված հասցեում 2005 թվականից կառուցվել է 13 հարկանի բազմաբնակարան շենք: Շենքի շինարարությունը ավարտվել է, սակայն Միացյալ Նահանգներում, Իրանում, Սիրիայում բնակվող այն սփյուռքահայերը, ովքեր ֆինանսավորել էին շենքի կառուցումը եւ շենքի սեփականատեր հանդիսացող ընկերության` «Արին կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ի հետ ունեին կնքած նախնական պայմանագրեր, որ շենքի կառուցումից հետո իրենք պետք է դառնան այնտեղ գտնվող բնակարանների սեփականատերերը, եւ այդ նպատակով կատարել էին անգամ որոշակի վճարներ, շենքի շինարարության ավարտից հետո չեն ստացել ո´չ բնակարանները, ո´չ ներդրած գումարները:
Փոխարենը, ըստ ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի փաստաբանների, «Արին կապիտալ» ընկերության համասեփականատեր Վլադիսլավ Մանգասարյանը ու տնօրեն Էդիկ Եսայանը անցած տարվա օգոստոսից շենքի բնակարանները սկսում են վաճառել տարբեր մարդկանց, իսկ գումարներն էլ, ինչպես ասացին փաստաբանները, յուրացվում են:
Փաստաբանների ներկայացմամբ, այնուհետեւ Մանգասարյանն ու Եսայանը միտումնավոր սնանկացնում են նաեւ «Արին կապիտալ»-ը, որպեսզի սփյուռքահայերը դատարանի միջոցով չկարողանան ետ վերադարձնել իրենց դրամական միջոցները, որոնք, ընդհանուր առմամբ, կազմում են 7 միլիոն ԱՄՆ դոլար:
Ի վերջո փաստաբանները դիմում են ոստիկանություն, դատախազություն եւ Պետեկամուտների կոմիտեի քննչական վարչություն` պնդելով, թե «Արին կապիտալ» ընկերությունը միտումնավոր է սնանկության հասցվել: Սակայն, ըստ փաստաբանների, անցել է մոտ 7 ամիս, բայց գործի քննությունը դոփում է տեղում, քանի որ սփյուռքահայ ներդրողներից գումարներ յուրացրած Վլադիսլավ Մանգասարյանի եւ Էդիկ Եսայանի թիկունքին կանգնած են իշխանության ներկայացուցիչներ:
«Քրեական գործը հարուցվել է դեռ մարտ ամսին», - ասաց Նիկոլայ Բաղդասարյանը: - «Տնօրենը մինչեւ այսօր չի հարցաքննվել: Միլիոնների պարտք ուներ պետբյուջեին` հարկային մասով: Դեռ մեղադրանք չի առաջադրվել»:
Փաստաբանի խոսքերից հետո Սփյուռքահայ ներդրողների իրավունքների պաշտպանության նախաձեռնող խմբի անդամ, «Առաջին լրատվական» կայքէջի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը նշեց հետեւյալը. - «Այստեղ շատ կարեւոր հարց հնչեց, թե ովքեր են իշխանություններից կանգնած: Ես ազնիվ չեմ լինի, եթե չխոսեմ, որովհետեւ անձամբ Խուդյանի հետ հանդիպել եմ Լոս Անջելեսում եւ նկարահանում եմ արել, որտեղ ինքը բաց տեքստով խոսել է այդ մասին: Վլադիսլավ Մանգասարյանին Էդմոն Խուդյանի հետ ծանոթացրել է Սերժ Սարգսյանի եղբայրը` Լեւոն Սարգսյանը: Եվ ամբողջ այս ընթացքում Լեւոն Սարգսյանն է հովանավորել ամբողջ գործարքները: Այդ հրապարակումները  կայքում հայտնվել են հուլիս ամսին: Օգոստոս ամսին ինձ մարդիկ են մոտեցել Լեւոն Սարգսյանի անունից եւ ժամանակ են խնդրել, որպեսզի մենք դադարեցնենք հրապարակումները, մի ամիս ժամանակ են խնդրել, որից հետո խոստացել են լուծել Էդմոնդի հարցերը: Ես ասել եմ` խնդիր չկա, եթե դուք կարողանում եք ձեր հյուպատոսության միջոցով կապվել Էդմոնդին, մի ամսվա ընթացքում մարդուն բավարարում եք, ինքը որեւէ խնդիր չի ունենում, ուրեմն այդ պաուզան չտալու ոչ մի պատճառ չունեմ: Եղել է այդ պաուզան, բայց իրենք ոչինչ չեն արել, այդ մարդիկ անհետացել են, եւ, այո, կասկածներ կան, որ Լեւոն Սարգսյանը հանգամանքը խոչընդոտ է այսօր այս պատը ճեղքելու»:
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան է եւ ԵՊՀ Հայ եկեղեցու պատմության եւ եկեղեցաբանության ամբիոնի վարիչ Լեւոն Սարգսյանի հետ կապվել չհաջողվեց:

Ազատություն ռադիոկայան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի թիվը ռեկորդային է՝ 849 741՝ տարեկան աճը՝ 39 667. ՓաշինյանՊարսից ծոցում նոր միջադեպ է գրանցվել. նավթատարի մոտ պայթյուն է որոտացել Ծխախոտի, ալկոհոլի, շաքարի ու աղի առևտուրը պետք է ապախրախուսենք․ Փաշինյան Վերջնագրից առաջ՝ շրջագայություն․ Տարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմՌուբիոն դատապարտել է հութիների հարձակումները. Վաշինգտոնը բանակցում է Էր Ռիադի հետՌուսաստանն Ուկրաինայից ավելին է ցանկանում. Մերցը զգուշացնում է ԵվրոպայինԿիմ Չեն Ընը միջուկային կարգավիճակի ժխտումը համարել է պատերազմի հայտարարությունՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինՀյուսիսատլանտյան դաշինքի աշխատակիցը հայտնվել է լրտեսության գործի կենտրոնումՉլիցենզավորված խաղային կայքերը կարգելափակվեն երկու աշխատանքային օրվա ընթացքում34 երկիր և Եվրամիությունը համատեղ պահանջ են ներկայացրել Ռուսաստանին TRIPP-ը կստեղծվի ՓԲԸ-ի ձևով․ ԱՄՆ-ը կունենա 74%, ՀՀ-ն՝ 26% բաժնեմաս. ՓաշինյանԱմերիկյան կոնսորցիումը 10 միլիարդ դոլարով ձեռք կբերի «Լուկօյլի» միջազգային ակտիվները Հնարավոր է՝ Դավիթին ընտրություններից չեզոքացնեն․ Վճռաբեկը տարօրինակ արագ վճիռ է կայացրել. փաստաբանԱՄՆ դեսպանությունը երկու օր փակ կլինիԲաղդադը պատրաստվում է վերահսկողություն հաստատել Քրդստանի նավթային հանքավայրերի նկատմամբՉինաստանը պատմական քայլ է կատարել տիեզերական մրցավազքումՍաուդյան Արաբիայի և հութիների հակամարտությունը նոր թափ է հավաքում Սենսացիա են սարքել․ քաղաքացիությունից զրկելու դրույթ կա ժողովրդավարական սահմանադրություններումՏիգրան Արզաքանցյանը ստանձնել է «Մերգելյան ինստիտուտ»-ի տնօրենի պաշտոնըՌուսական հարվածներից հետո Ուկրաինայի հինգ մարզում հոսանքազրկումներ ենՆոյեմբերի 26-27-ին ՀՀ-ում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչներըԵրկխոսություն, փորձի փոխանակում և նոր կապեր՝ մեկ հարթակում․ միջազգային ֆորում՝ ՔիշնևումԵգիպտոսում վառելիք տեղափոխող բեռնատարի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 31 մարդ է զոհվել ՀՀ-ն և Վրաստանը տարեկան տասնյակ կալանավորների են փոխանակումԿիևը հայտարարել է ռուսական հինգ ռազմական ինքնաթիռի խոցման մասինՈւկրաինան ԱԹՍ–ներով հարձակվել է Ստավրոպոլի երկրամասում Հյուսիսային Կովկասը սնուցող էլեկտրակայանի վրա Ռուսաստանն ու Ուկրաինան կարող են իրականացնել գերիների խոշոր փոխանակումՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՀորմուզի նեղուցում իրավիճակը սրվում է. Իրանը զգուշացնում է նավերինՆերդիրներն ապահովում են զինծառայողի կենսական կարևոր օրգանների պաշտպանությունը․ հայտարարությունԹրամփը նոր մաքսատուրքեր է պատրաստում Չինաստանի և Եվրոպայի դեմՏոնոյանին առաջադրված նոր մեղադրանքը կապված է 18 հազար անորակ կոշտ բալիստիկ ներդիր ձեռք բերելու հետԵվրոպայում ֆինանսական նոր պայքար է սկսվում՝ Ուկրաինայի հարցովՔուշները հայտարարել է Ռուսաստանի և Եվրոպայի միջև կապի ուղիներ հաստատելու ԱՄՆ-ի մտադրության մասին Թրամփն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը զգուշացրել են ՌուսաստանինԳեղաշենցինե՛ր ջան, շնորհակալ ենք ձեր ջերմության, վստահության և աջակցության համար. Միասին՝ վստահ առաջ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու Փաշինյանին ու Ալիևին․ ԱբրահամյանԼույս չի լինի. հասցեներՀաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞րՏարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմ Հեղինակն իրավաբան չէ եւ հայ չէԿալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրինՉեն տրվել Փաշինյանի շանտաժինԱրտաշատի համայնքապետարանից շուրջ 28 մլն դրամ է վճարվել խորհրդատվական ծառայությունների անվան տակԻնչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբԻնչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխումՎերջնագրից առաջ՝ շրջագայություն ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին նպատակ կա քննիչ հանձնաժողով հրավիրել․ իշխանությունները պատրաստվում են եկեղեցու հարցով բաց նիստի․
Ամենադիտված