Շիրակի մարզում հրշեջներն ու փրկարարները դժվարությամբ պայքարում են 10 հազար տուկ խոտի դեզում առաջացած կրակի դեմ (լուսանկարներ)
Հասարակություն
Արդեն մեկուկես ժամից ավելի է՝ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները, Աշոցքի թիվ 52, Ամասիայի թիվ 51 և Գյումրու թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատների ծառայողները Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի Մեծ Սեպասար գյուղում գյուղացիների հետ պայքարում են գյուղի բնակիչ, 64-ամյա Նորայր Սահակյանին պատկանող ֆերմայում առաջացած խոշոր կրակի տարածման դեմ:
Ինչպես հայտնում է աղբյուրը, կրակը բռնկվել է մոտ 10 հազար հակի խոտերում, այդ թվում նաև խոտի դեզի մոտ կայանված ЗИЛ մակնիշի ավտոմեքենայում և կաթ տեղափոխող ցիստեռնում: Գյուղացիները անմասն չեն մնում հրդեհաշիջման աշխատանքներում, սակայն մինչև այս պահը չեն կարողանում մարել կրակը:
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ դա պարզ կլինի մի շարք փորձաքննություններ անցկացնելուց հետո:
Աղբյուրը՝ Shamshyan.com


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում