Գլխավոր դատախազությունը հանձնարարել է քննել երեխային գողանալու վերաբերյալ հոդվածը
Իրավունք
Վերջերս մամուլում հայտնվել էր հոդված` համաձայն որի «Ամուսինն ու սկեսուրը գողացել էին երեխային։ ՀՀ գլխավոր դատախազությունը հանձնարարել է քննության առարկա դարձնել լրատվամիջոցի տարածած տեղեկությունը: Հոդվածում նշվում էր, որ 29-ամյա Արմինե Սահակյանը պնդում է, որ իր ամուսինը եւ սկեսուրը գողացել են իր 3-ամյա որդուն ու իրեն թույլ չեն տալիս հանդիպել զավակի հետ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Գլխավոր դատախազության լրատվական ծառայությանը, հոդվածն ուղարկվել է Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների դատախազին, հանձնարարելու ՀՀ ոստիկանության ՔԳՎ Մաշտոցի քննչական բաժնին՝ քննության առարկա դարձնելու հոդվածում մատնանշված հանգամանքները:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում