Փոստանջյանն այցելելու է Վահագն Չախալյանին
Իրավունք
Երեկ տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ «Սարդարապատ» շարժման անդամ Տիգրան Խզմալյանը հայտնեց լրագրողներին, որ Զարուհի Փոստանջյանը ցանկություն է հայտնել այցելել Վահագն Չախալյանին՝ կալանքի վայր։
Բանն այն է, որ ջավախահայ քաղբանտարկյալի մասին «Սարդարապատ» շարժման ներկայացուցիչները բազմիցս դիմել են քաղաքական գործիչներին։ Այս առումով դեռևս Զարուհի Փոստանջյանն է կարողացել մի քանի բարձր ատյաններում բարձրացնել Չախալյանի հարցը։
Այս պահին, ըստ Տիգրան Խզմալյանի, օրակարգում սեղանի վրա է դրված Փոստանջյանի՝ Վահագնին այցելելու հարցը։
«Այնուամենայնիվ, մեր քաղաքացիական հասարակության ներուժն է պետք, մենք չպետք է այս հարցում ակնկալենք պաշտոնյաների օգնությունը»,– ասաց Խզմալյանը։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում