«Թիկնազորի մասին» օրենքը կանխարգելիչ բնույթ ունի
Իրավունք
«Փորձել ենք տալ ամբողջական կարգավորում այս ոլորտում։ Բավականին լուրջ շեշտադրումներ օրենքում կան՝ սկսած զենք կրելու իրավունքից մինչև թիկնազորերի լիցենզավորումն ու դրա դադարեցումը։
Փորձել ենք ավելի զգոնացնել այս դաշտը»,– այսօր կայացած ասուլիսին «Թիկնազորի մասին օրենքի» շուրջ մեկնաբանություններ արեց ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը։ Նա նշեց, որ կան օրենքներ, որոնք ունենում են կանխարգելիչ հատկանիշներ և սա հենց այդ օրենքներից է։ Յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է ունենալ թիկնազոր, կարող է ունենալ միայն՝ դիմելով համապատասխան մարմիններին։ Ուղեկցող մեքենան պետք է լինի տարբերանշանով։ Լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք այս նախագիծը ևս նախընտրական PR է՝ Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Մենք՝ ՀՅԴ–ի հետ համատեղ, քննարկեցինք այս նախագիծը և եկանք համաձայնության»։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում