ՀՀ Գլխավոր դատախազությունն արձագանքել է վարչապետի դիմումին
Իրավունք
ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի դիմումը՝ քաղաքացի Հարություն Առաքելյանի հայտարարությունների մեջ նշված պնդումները ուսումնասիրելու և հայտարարությունների համաձայն՝ քրեական գործ հարուցելու մասին:
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ ՀՀ Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ վարչապետի դիմումը, ինչպես նաեւ 2011 թվականի նոյեմբերի 22-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացված քաղաքացի Հ. Առաքելյանի բաց նամակը (բովանդակությունը հեղինակը հրապարակել էր նոյեմբերի 21-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ) այսօր ուղարկվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն՝ նյութերի նախապատրաստմամբ՝ ըստ էության ընթացքը լուծելու: Դիմումին ու բաց նամակին կից ոստիկանություն է ուղարկվել նաեւ նոյեմբերի 18-ին ՀՀ արդարադատության նախարարությունում Հ. Առաքելյանի անունից ստացված ֆաքսը:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում