5-ամյա երեխան ընկել է 3-րդ հարկից. 11-ամյա երեխային կոնֆետ են հյուրասիրել, գիտակցությունը կորցրել է (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ում Ասիական բորսաներում տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը կտրուկ անկում են գրանցել Միածինն էլ միամիտ չէր և գիտեր՝ որտեղ իջնի. Փաշինյանը՝ «Իրական Հայաստանի» և Մայր Աթոռի գտնվելու վայրի մասին Եկեղեցու ֆինանսական միջոցների կառավարման և առաջնորդարանների զավթման հարցերը պետք է իրավական լուծում ստանան. պաշտպան Լոռու և Տավուշի մարզերում 12 ժամով վթարային ջրանջատում է Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում, յուղոտ ու զզվելի, որ ես ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում․ Խաչատրյան ՔՊ–ական պատգամավոր Սոնա Ղազարյանը 4 օրով կգործուղվի Լոնդոն Մի քանի բաժակ գարեջրից հետո դերասանը բացահայտել է՝ ով է լինելու նոր Ջեյմս Բոնդը Հրազդանում հացկերույթը վերածվել է վիճաբանություն-ծեծկռտուքի. մասնակիցներից մեկը մահացել է Ագարակ-Աշտարակ երթուղին սպասարկող միկրոավտոբուսը բախվել է հողաթմբին և կողաշրջվել. կա զnհ Լոնդոնում ստորագրվել է Հայաստանի և Մեծ Բրիտանիայի պաշտպանական համագործակցության ծրագիրը 

Հանցավոր խումբը դատապարտվել է՝ անօրինական ճանապարհով մեծ չափերի գումար յուրացնելու համար

Իրավունք

Դատարանը հիմնավոր է համարել հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու, խարդախության, յուրացում կատարելու, կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու համար մեղադրող դատախազի կողմից թվով 8 անձանց ներկայացված մեղադրանքները եւ դատապարտել ազատազրկման:

Դատարանը, ստուգելով քրեական գործի հիմքում դրված ապացույցների ձեռքբերման աղբյուրները, յուրաքանչյուր ապացույց գնահատելով թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցները` իրենց համակցությամբ, պարզել է, որ «ՎՏԲ –Հայաստան բանկ» ՓԲ ընկերության Սեւանի մասնաճյուղի թվով 6 աշխատակիցներ մեղավոր են 2007-2009թթ. ընթացքում առանց պատշաճ կարգով վարկային գործեր կազմելու այլ անձանց անունով կեղծ վարկեր ձեւակերպելու մեջ: 
Նախաքննությամբ պարզվել է, որ Կ. Ղասաբօղլյանը,  2005թ. մինչեւ 2008թ. օգոստոսն ընկած ժամանակահատվածում աշխատելով «ՎՏԲ –Հայաստան բանկ» ՓԲ ընկերության Սեւանի մասնաճյուղում` որպես մասնաճյուղի ակտիվային գործառույթների խմբի տնտեսագետ եւ վարկային պատասխանատու, բանկի վարկառուների վստահությունը չարաշահելու եւ կեղծ վարկային գործեր կազմելու եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի` 44 215 000 դրամ գումար: 
Ապա կեղծ փաստաթղթեր օգտագործելով` Կ. Ղասաբօղլյանը կենցաղային տեխնիկայի ձեռք բերման կեղծ վարկեր է ձեւակերպել տարբեր քաղաքացիների անվամբ, գումարը փոխանցել կենցաղային տեխնիկայի առեւտրով զբաղվող «Աստղիկ» ՍՊ ընկերության հաշվեհամարին, ապա փաստաթղթերով ցույց տվել` իբր վարկառուներն ստացել են կենցաղային տեխնիկան, իսկ փոխանցված գումարը` 10 488 439,7 դրամ, կանխիկացրել: 
Իր հերթին Ա. Թովմասյանը, ով աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության Գեղարքունիքի ստորաբաժանմունքում եւ մինչեւ 2009թ. մայիսը համատեղության կարգով` նաեւ «Աստղիկ» ՍՊ ընկերությունում` որպես վաճառող, հանցավոր համաձայնության գալով  Կ. Ղասաբօղլյանի եւ նույն ՍՊ ընկերության տնօրեն Ռ. Խաչատրյանի հետ (մահացել է) պատրաստել է կեղծ տեղեկանքներ: Այդ տեղեկանքների օգտագործմամբ մի շարք քաղաքացիների անվամբ կենցաղային տեխնիկայի ձեռքբերման վարկեր են ձեւակերպել, որով Ա. Թովմասյանն օրինականացրել է 5 416 398 դրամ գումար:
«ՎՏԲ –Հայաստան բանկ» ՓԲ ընկերության նույն մասնաճյուղի գլխավոր հաշվապահ Ն. Նավասարդյանը օժանդակել է Կ. Ղասաբօղլյանին «Աստղիկ» ՍՊ ընկերության հաշվեհամարին մի շարք քաղաքացիների անվամբ փոխանցելու եւ յուրացնելու կեղծ, առանց համապատասխան վարկային գործերի ձեւակերպած եւ համակարգիչ մուտքագրված վարկերից ստացված առանձնապես խոշոր չափերի գումարները:
«ՎՏԲ –Հայաստան բանկ» ՓԲ ընկերության Սեւանի մասնաճյուղի սպասարկման բաժնի վարիչ Ս. Ասատրյանը, մասնաճյուղի կառավարչի տեղակալ Ա. Մկրտչյանը եւ սպասարկման բաժնի ավագ մասնագետ, գանձապահ Վ. Ասատրյանը մոտ մեկ տասնյակից ավել քաղաքացիների անվամբ ձեւակերպված վարկերի գումարները գլխավոր հաշվապահ Ն. Նավասարդյանի օժանդակությամբ բաց են թողել նույն մասնաճյուղի վարկային պատասխանատու Կ. Ղասաբօղլյանին` օժանդակելով վերջինիս յուրացնել բանկին պատկանող գումարները:
Բացի այդ, քաղաքացի Պ. Մանուկյանը, չարաշահելով իր հարեւանուհու վստահությունը, վերցրել է վերջինիս անձնագիրը եւ առանց նրա համաձայնության`  նրա անվամբ «ՎՏԲ –Հայաստան բանկ» ՓԲ ընկերության Սեւանի մասնաճյուղում կենցաղային տեխնիկայի ձեռքբերման վարկ է ձեւակերպել եւ սահամանված կարգով վարկի մարումը չկատարելով` հափշտակել այդ գումարը:
Սույն քրեական գործով ամբաստանյալներից 2-ը դատապարտվել են` հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու համար, 4-ը` յուրացում կատարելուն օժանդակելու եւ 1-ը` խարդախության համար:
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2011թ. հոկտեմբերի 11-ի դատավճռով բոլոր ամբաստանյալներին նշանակել է պատիժներ`  ազատազրկման ձեւով: Ըստ այդմ.
 Կ. Ղասաբօղլյանը հանցավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ դատապարտել ազատազրկման 12 տարի ժամկետով` հանցավոր ճանապարհով ստացված գույքի` 10 488 439,7 դրամի բռնագրավմամբ,
Ա. Թովմասյանը հանցավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով եւ դատապարտվել ազատազրկման 5 տարի 6 ամիս ժամկետով` հանցավոր ճանապարհով ստացված գույքի` 5 416 398 դրամի բռնագրավմամբ,
Ա. Առաքելյանը հանցավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ  մասով եւ դատապարտվել ազատազրկման 3 տարի 6 ամիս ժամկետով,
Ն. Նավասարդյանը, Ս. Ասատրյանը, Ա. Մկրտչյանը եւ Վ. Ասատրյանը հանցավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով եւ դատապարտվել ազատազրկման 3 տարի ժամկետով, իսկ Պ. Մանուկյանը  հանցավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ յուրաքնչյուրը դատապարտվել ազատազրկման 3 տարի ժամկետով: Նրանց նկատմամբ  կիրառվել է «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ  ԱԺ` 2009թ. հունիսի 19-ի որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը եւ նրանք ազատվել են պատժի կրումից: 
Դատարանը միաժամանակ բավարարել է «ՎՏԲ –Հայաստան բանկ» ՓԲ ընկերության հայցը` պատճառված վնասը վերականգնելու առումով:
Ա. Թովմասյանը եւ Ա. Առաքելյանը վերաքննիչ բողոք են ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` Գեղարքունի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը վերանայելու համար:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
5-ամյա երեխան ընկել է 3-րդ հարկից. 11-ամյա երեխային կոնֆետ են հյուրասիրել, գիտակցությունը կորցրել է (տեսանյութ) Քուշները հայտարարել է, որ Եվրոպայում երկարատև խաղաղության համար անհրաժեշտ են Ռուսաստանի մասնակցությամբ համաձայնագրերՆիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ումԱսիական բորսաներում տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը կտրուկ անկում են գրանցելՄիածինն էլ միամիտ չէր և գիտեր՝ որտեղ իջնի. Փաշինյանը՝ «Իրական Հայաստանի» և Մայր Աթոռի գտնվելու վայրի մասին Եկեղեցու ֆինանսական միջոցների կառավարման և առաջնորդարանների զավթման հարցերը պետք է իրավական լուծում ստանան. պաշտպանՔուշներ. ԱՄՆ-ը բանակցություններում հաշվի է առնում բոլոր կողմերի անվտանգության շահերը Լոռու և Տավուշի մարզերում 12 ժամով վթարային ջրանջատում է Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում, յուղոտ ու զզվելի, որ ես ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում․ ԽաչատրյանՌուբիոն կարծում է, որ Վենեսուելայում 2027 թվականին ընտրությունների անցկացումը լավագույն տարբերակն էՔՊ–ական պատգամավոր Սոնա Ղազարյանը 4 օրով կգործուղվի Լոնդոն Մի քանի բաժակ գարեջրից հետո դերասանը բացահայտել է՝ ով է լինելու նոր Ջեյմս ԲոնդըՀրազդանում հացկերույթը վերածվել է վիճաբանություն-ծեծկռտուքի. մասնակիցներից մեկը մահացել էԹրամփը սահմանափակումներ է դրել Օվալաձև գրասենյակի ապագա փոփոխությունների վրա Ագարակ-Աշտարակ երթուղին սպասարկող միկրոավտոբուսը բախվել է հողաթմբին և կողաշրջվել. կա զnհ Լոնդոնում ստորագրվել է Հայաստանի և Մեծ Բրիտանիայի պաշտպանական համագործակցության ծրագիրըՌուբիոն մտադիր է աջակցել Վենսին նախագահական մրցավազքում Տիգրան Աբրահամյան․ Իշխանության քարոզչությունը հիմնված է լինելու պատերազմի շանտաժի վրա«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է անօդաչու թռչող սարքի միջոցով բջջային հեռախոսների փոխանցումըԱԺ հանձնաժողովներում շարունակվում է 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը Ռուսաստանը քննարկում է ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքը կասեցնելու հարցըԱՄՆ-ում քաղաքական շրջադարձը ցնցել է համաշխարհային ֆինանսական շուկաներըՔՊ–ական երեք պատգամավորներ մասնակցում են «Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովի» գլխավոր ասամբելային (լուսանկարներ) 29 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ՀՀ-ի հուշարձանների ընդգրկման գործընթացը 2027-ի պետական բյուջեով 10 ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 60 միջոցառում․ ՊապոյանԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Թրամփը հանդիպել է Պուտինի հատուկ ներկայացուցչի հետ և հայտարարել «մեծ համաձայնագրի» մասինՖինանսների նախարարը շարունակում է ներկայացնել գերատեսչությունների բյուջեները (տեսանյութ) Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառած 22.5 մլն դրամի վնասը Իսպանիան 437 մլն եվրոյի ռազմական օգնության նոր փաթեթ կտրամադրի Ուկրաինային․ ԶելենսկիԱյժմ բոլոր 11 ընկերություններում ընթանում են վերահսկողական միջոցառումներ. ՍԱՏՄ–ն՝ կաթնամթերքի շուկայում իրավիճակի մասինԲավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա Անդրեասյան Ուղիղ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստԳետահովիտի համայնքապետարանի շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարան «Հրապարակ»․ Մանրամասներ «արտակարգ հավաքից» Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր մեկ մասնակից ունիՓրկարարները «Սատանի կամուրջ»-ի հատվածում արգելափակումից դուրս են բերել բեռնատարներըՓարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում. «Հրապարակ»Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 6Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ»«Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում«Հրապարակ»․ Գեւորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց «Իրավունք». Սարգսյան եղբայրները չեն մասնակցի ավագանու ընտրություններինՍԴ նախագահի ընտրության շուրջ խաղաթղթերը խառնվել են․ ինչ է սպասվում այսօր․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Փակվել են բազմաթիվ գործարաններ և ընկերություններ«Ժողովուրդ». ԱԱԾ մեկուսարանի խայտառակ պայմանները․ քրեական հեղինակությունների հետ նույն խցերում«Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըԹրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասին
Ամենադիտված