«Ինչու՞ և ինչի՞ց է պաշտպանվում խոշոր բիզնեսը Հայաստանում». Անուշ Սեդրակյան
Իրավունք
Ազգային ժողովում այս օրերին լայնորեն կիրառվում է Թիկնազորի մասին օրենքի ընդունումը, որը հասարակության լայն շերտեր բացասական ընդունեցին։ ԱԺ–ում կարծում են, որ սա կարող է կարգավորել քաղաքական ու բիզնես դաշտերը։ Դրա համար հզոր նախապայման է այն, որ թիկնազոր կարող են ունենալ իրավաբանական և ֆիզիկական անձինք, իսկ պետական պաշտոնյաները՝ իրավունք չունեն։ Ընդդիմադիրները կարծում են, որ կատարյալ օրենքները կատարյալ պետք է լինեն հետևանքներով։
Ազատ դեմոկրատներ կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանն այսօր լրագրողներին հայտնեց, որ 2007 թ.-ին նույն ոգևորությամբ հարցը քննարկվել է, բայց այդպես էլ չի ընդունվել։ Նա նաև պատմեց, որ արտասահմանում համապատասխան օրենքի շրջանակներում մարդիկ անցնում են 40–ժամյա թրեյնինգ, որը ստուգում են հոգեբանական պատրաստվածությունը։
«Հարցն այն է, թե ինչու՞ և ինչի՞ց է պաշտպանվում խոշոր բիզնեսը Հայաստանում. կամ դրա գործունեությունը թափանցիկ չէ, կամ էլ՝ պետության մեքենան չի կարող պաշտպանել այն»,– ասաց Սեդրակյանը։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում