Ալեն Սիմոնյանը, Լենա Նազարյանը և Հրաչյա Հակոբյանը արդեն երրորդ օրն է գտնվում են Բեյրութում
Բլոգոսֆերա
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամներ Լենա Նազարյանը, Հրաչյա Հակոբյանը և ես արդեն երրորդ օրն է գտնվում ենք Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում: Մոտ երեք տասնյակ հանդիպումներ ենք ունեցել հայկական և լիբանանյան կուսակցությունների առաջնորդների, հայ պատգամավորների, Բեյրութի մարզպետի, Բեյրութի ավագանու հայ անդամի, Հայկական բարեգործական ընդհանուր միության անդամների, հայ և լիբանանցի գործարարների, Լիբանանի նախագահի գլխավոր խորհրդականի և Արամ Ա Մեծն Տան Կիլիկիո կաթողիկոսի հետ:
Պատմել ենք Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, համաժողովրդական, թավշյա հեղափոխության, կառավարության հակակոռուպցիոն գործունեության հաջողությունների, ներդրումնային դաշտի ազատականացման և օրինականության հաստատմանն ուղղված քայլերի մասին: Ձեռք ենք բերել շատ կարևոր պայմանավորվածություններ, որոնց մասին մանրամասն կներկայացնենք դրանց պաշտոնական հաստատումից հետո»,-գրել է Ալեն Սիմոնյանը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ