Ալիևը նամակ է գրել Թրամփին․ նա պատմել է Հայաստանի հետ խաղաղության տնտեսական առավելությունների մասին Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Կիրակի օրը երկնքից հաջողություն կթափվի․ օգոստոսի 9-ի աստղագուշակ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ 2026 թվականի օգոստոսի 10-16-ի համար «Շերեմետևո» օդանավակայանում երկու ուղևորուհի վազելով դուրս է եկել թռիչքադաշտ (տեսանյութ) Ողբերգական դեպք՝ Երևանում Ընդդիմադիրների վիճակը նախանձելի չէ. իրենց առաջ փորձառու դեմագոգներ են (տեսանյութ) Կարևոր չի ով ինչ ձեռք բերեց հերթական քաղաքական պրոցեսից, ես միայն կորցրեցի. Կարապետ Պողոսյան «Ֆելոն հիվանդանոցից պոնչիկ ա ուզել». Գոռ Հակոբյանը իր ձեռքով որդու համար պոնչիկ է պատրաստել Ամեն ինչ սկսվում է հենց հիմա․ Այս կենդանակերպի նշանների համար բացվում է կյանքի բոլորովին նոր փուլ 2026 թվականի հունիսն ու հուլիսը Եվրոպայում դարձել են դիտարկումների պատմության ամենաշոգ ամիսները Տզի խայթոցի հետևանքով կինը 42 օր մնացել է կոմայի մեջ 

Վախ է մտել մեջս, ահավոր մի վախ, վախենում եմ հիասթափեցնել. Նիկոլ Փաշինյանը հիշել է 2010-ին մենախցում գրած հոդվածը

Բլոգոսֆերա

Այս հոդվածը գրել եմ 2010 թվականի դեկտեմբերի 23-ին «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի մենախցում։ Մի քանի օրից այն տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթում։

Որոշ ժամանակ անց տեղադրվել է «ՀԺ»-ի կայքում եւ արդեն որպես ԱԺ պատգամավոր այն տեղադրել եմ ֆեյսբուքյան իմ էջում։

Փաստորեն, հոդվածը որ գրել էի որպես քաղբանտարկյալ, ինձ արդիական թվաց նաեւ երբ պատգամավոր էի։ Այսօր՝ չգիտեմ ինչու՝ հիշեցի, ու այն ինձ արդիական թվաց նաեւ վարչապետի կարգավիճակում։

Վախ է մտել մեջս, ահավոր մի վախ: Վախենում եմ հիասթափեցնել... Ինձ պատառիկներ են հասնում ինտերնետային քննարկումներից, որոնց մասնակիցները կարծիքներ են արտահայտում իմ մասին: Դրանք բազմազան են, բազմաշերտ` ի սրտե բացասականից մինչեւ ի սրտե դրական:

Վախս, ահա, այս վերջին խմբում գտնվող մարդկանց առջեւ է, ովքեր, մեղմ ասած` դրական կարծիքներ են արտահայտում իմ մասին: Մեղմ ասած: Կան կարծիքներ, որոնք վաղուց են հատել սովորական դրականի սահմանագիծը:

Facebook սոցիալական ցանցում, օրինակ, մի այցելու իմ մասին թողել է հետեւյալ գրությունը. «Իրեն հիշելով` ես հավատում եմ բարոյականությանը, կամքին, ազնվությանը, իրեն հիշելով` փորձում եմ չդավաճանել ինքս ինձ»: Ի՞նչն է ուրեմն վախեցնում ինձ. մի՞թե հաճելի չէ սեփական անձի մասին այսպիսի թեկուզ մեկ կարծիք լսել: Հաճելին հաճելի է, բայց նաեւ` վախենալու...

Այն պահից, երբ առաջին անգամ գրիչ եմ վերցրել եւ հոդված գրել` ինքս ինձ հաշիվ եմ տվել, որ հրապարակային դեմք եմ այլեւս եւ ցանկացել եմ, շատ եմ ցանկացել լինել անբիծ: Անբիծ ազնվությամբ, անբիծ բարոյականությամբ, անբիծ արդարությամբ, անբիծ նպատակներով: Քավ լիցի, չեմ ասի, թե տապալել եմ այդ գործը, բայց բծեր, ինչպես հասկանում եք, առաջացել են:

Կյանքը, կենցաղը, մրցավազքը, մրցակցությունը, երբեմն` անելանելիությունը առաջացրել են այդ բծերը: Եղել են սխալ եւ կասկածելի արարքներ: Ազնիվ, անբիծ, արդար, բարոյական, անշահախնդիր. ինձ բնորոշելու համար այսպիսի բառերի օգտագործման թեկուզ աննշան դեպքերի հանդիպելիս ես ափսոսում եմ, որ չեմ կարողացել կատարյալ լինել եւ երբեք էլ չեմ կարողանա:

Հաջորդ պահին վախենում եմ, որովհետեւ նման բառերի, մակդիրների օգտագործումը ապացույցն է, որ տվյալ անձը, գրության հեղինակը, այդ մեկ հոգին, 1+-ի այդ միակ, եզակի հետեւորդը իր համար կարեւոր ինչ-որ բան է փնտրել եւ գտել իմ գործունեության մեջ: Նա ոգեւորվում է ինձնով, հպարտանում, հիանում եւ դրանից մի չնչին, բայց կարեւոր դրական լիցք է ստանում, գուցե եւ դառնում Ազատ եւ Երջանիկ Հայաստանի համար մղվող պայքարի հետեւորդ եւ դա անում է` մտածելով որ ես` Նիկոլ Փաշինյանս, ազնիվ եմ, արդար, բարոյական, անշահախնդիր: Ահա այստեղ է, որ վեր է հառնում վախը:

Իսկ ի՞նչ կլինի այդ մարդու հետ, եթե նա մի օր իմանա, որ այդ նույն Նիկոլ Փաշինյանն այսինչ տարվա այսինչ ամսվա այսինչ օրը, այսինչ վայրում անազնիվ մի քայլ է արել այսինչի նկատմամբ: Կամ` անարդար է վարվել այսինչի հետ: Կամ` բարոյապես կասկածելի ինչ-որ արարք է թույլ տվել: Կամ` շահախնդրություն է ցուցաբերել այսինչ հարցում: Կամ, կամ, կամ, կամ...

Ցանկացել եմ, միշտ ցանկացել եմ անբիծ լինել, որովհետեւ հասկացել եմ, որ պատասխանատու եմ մարդկանց առջեւ, մարդկանց համար: Չեմ ասի, թե տապալել եմ այդ գործը, բայց` հասկանո՞ւմ եք, բծերից խուսափել չի հաջողվել: Կյանքը, կենցաղը, մրցավազքը, մրցակցությունը, երբեմն` անելանելիությունը առաջացրել են այդ բծերը: Եղել են սխալ եւ կասկածելի արարքներ: Վախ է մտել մեջս, ահավոր մի վախ: Վախենում եմ հիասթափեցնել...

Հ.Գ. Նաեւ վախենում եմ գրածս սխալ հասկանաք: Սխալ չհասկանաք: Ու չվախենաք: Չեմ հիասթափեցնի:

Նիկոլ Փաշինյան
«Արթիկ» ՔԿՀ մենախուց. 23, դեկտեմբեր, 2010թ.

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ալիևը նամակ է գրել Թրամփին․ նա պատմել է Հայաստանի հետ խաղաղության տնտեսական առավելությունների մասին Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԿիրակի օրը երկնքից հաջողություն կթափվի․ օգոստոսի 9-ի աստղագուշակ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ 2026 թվականի օգոստոսի 10-16-ի համար «Շերեմետևո» օդանավակայանում երկու ուղևորուհի վազելով դուրս է եկել թռիչքադաշտ (տեսանյութ) Ողբերգական դեպք՝ ԵրևանումԸնդդիմադիրների վիճակը նախանձելի չէ. իրենց առաջ փորձառու դեմագոգներ են (տեսանյութ)Կարևոր չի ով ինչ ձեռք բերեց հերթական քաղաքական պրոցեսից, ես միայն կորցրեցի. Կարապետ Պողոսյան «Ֆելոն հիվանդանոցից պոնչիկ ա ուզել». Գոռ Հակոբյանը իր ձեռքով որդու համար պոնչիկ է պատրաստելԱմեն ինչ սկսվում է հենց հիմա․ Այս կենդանակերպի նշանների համար բացվում է կյանքի բոլորովին նոր փուլ 2026 թվականի հունիսն ու հուլիսը Եվրոպայում դարձել են դիտարկումների պատմության ամենաշոգ ամիսները Տզի խայթոցի հետևանքով կինը 42 օր մնացել է կոմայի մեջԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռները Երևանում և մարզերում երկար ժամանակ լույս չի լինելու ԱՄՆ-ի ոստիկանությունը բացահայտել է, թե որ ֆուտբոլիստն է ամենաշատը uպառնալիքներ ստացել ԱԱ-2026-ի ժամանակ ՏԱՍՍ․ ԱՄՆ հատուկ բանագնացներն առաջիկա 10 օրում կարող են այցելել Կիև և Մոսկվա Ինֆլուենսերներին կտուգանեն $5000 քաղաքական գովազդի համար Մեդվեդևը Արևմուտքի առաջնորդներին զգուշացրել է հատուցման մասինԴու ո՞վ ես, որ Կաթողիկոսին ավազանի անունով ես դիմում․ Ամալյան (տեսանյութ) Վուչիչը Զելենսկու հետ հանդիպումից հետո խոսել է Ուկրաինայում հակամարտության ավարտի ժամկետների մասինԲելառուսում տղամարդը սպանել է 10 ամսական աղջկան. Մանրամասներ Փողը գետի պես կհոսի. Այս երեք կենդանակերպի նշանները կհարստանան օգոստոսի վերջին Մեսիի ընտանիքում՝ ցավալի կորուստ Խոշոր հրդեհ Սայաթ Նովայի բարձրահարկ շենքերից մեկում. Բնակիչներ են տարհանվելԻրանն ու Օմանը շատ մոտ են Հորմուզի նեղուցի շուրջ համաձայնության հասնելուն․ Արաղչի Եվրամիության պայքարը ռուսական գազի դեմ դանդաղել էՄեդվեդևը խոսել է Զելենսկու «գարշելի կարիերայի» ավարտի մասինՈրոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Հիշեք, տիկին․ կան մայրեր, որ հնարավորություն չեն ունեցել վերջին անգամ համբուրելու իրենց որդու ճակատը. զոհվածի մայրը՝ ՔՊ-ական պատգամավորին Ռուբիո․ ԱՄՆ-ը 201 մլն դոլար է հատկացրել TRIPP-ի և Միջին միջանցքի զարգացման համար Վրաստանի վարչապետը Սաակաշվիլուն անվանել է «խայտառակ կեղտոտ օտարերկրյա գործակալ» և մեղադրել պատերազմ սանձազերծելու մեջ Սերբիայում աջակցել են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանըՊուտինը կարող է փորձել ստուգել ՆԱՏՕ-ի միասնությունն ու Թրամփի արձագանքը. CBS News Ռուսաստանը «Իսկանդերներով» հարվածել է Կիևին․ խոցվել է երկու կարևոր օբյեկտՓաշինյանը զանգահարել է Ալիևին. Զելենսկին մտնում է ՌԴ դաշնակցի «տարածք»ՉԹՕ-ների շուրջ դավադրություն․ ԱՄՆ-ում այլմոլորակային տեխնոլոգիաների ուսումնասիրության համար կարող էր ծախսվել մոտ 1 տրիլիոն դոլարԷստոնիայում կոչ են արել փակել Ռուսաստանի հետ սահմանըՈւգալդեի գոլը խաղադրույք կատարած անձին ավելի քան 2,5 միլիոն ռուբլի է բերել«Արսենալը» պայթեցրեց տրանսֆերային շուկան․ Բրունո Գիմարայեշը՝ £75 մլն-ովՌուսաստանում կարևոր նախազգուշացում են արել ԵվրամիությանըՉինաստանը պատրաստ է խորացնել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերությունը․ Վան Ին՝ ՄիրզոյանինԶելենսկին բացահայտել է ԱՄՆ-ի հետ Patriot-ի հրթիռների մատակարարման պայմանավորվածություններըՓաշինյան․ TRIPP-ը կփոխի Հայաստանի դիրքը համաշխարհային ներդրումային քարտեզումՏղամարդը ծեծել է շտապօգնության բժշկին և վարորդինՄԻՊ-ը կոշտ արձագանքել է․ քրեական գործով անձնական ու ընտանեկան տվյալների հրապարակումն անընդունելի էԳերմանիային մեղադրել են Եվրամիության գազային խնդիրների համարԲացահայտվել են Զելենսկու՝ Ռուսաստանի դաշնակցի հետ բանակցությունների թեմաներըՄեդվեդևը Ուրսուլա ֆոն դեր Լայենին արտասովոր մականուններ է տվելՍիցիլիայի գլխավոր օդանավակայանը դադարեցրել է չվերթների ընդունումը Էթնա հրաբխի ժայթքման պատճառովՄեդվեդև․ «Արևմուտքը կլքի Հայաստանին, երբ այն դադարի օգտակար լինել Ռուսաստանի դեմ»
Ամենադիտված