Միհրան Ծառուկյանի և Արփի Գաբրիելյանի հանգիստը՝ Շանհայում (Լուսանկարներ) Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Վարուժը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին Ինչպե՞ս պայքարել սեզոնային ալերգիայի դեմ. պարզ մեթոդներ 2027 թվականից Ֆինլանդիայի քաղաքացիություն ստանալու համար պետք է հանձնել երկրի մասին գիտելիքների քննություն Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ գազ չի լինելու Ալիևը նամակ է գրել Թրամփին․ նա պատմել է Հայաստանի հետ խաղաղության տնտեսական առավելությունների մասին Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Կիրակի օրը երկնքից հաջողություն կթափվի․ օգոստոսի 9-ի աստղագուշակ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ 2026 թվականի օգոստոսի 10-16-ի համար «Շերեմետևո» օդանավակայանում երկու ուղևորուհի վազելով դուրս է եկել թռիչքադաշտ (տեսանյութ) Ողբերգական դեպք՝ Երևանում Ընդդիմադիրների վիճակը նախանձելի չէ. իրենց առաջ փորձառու դեմագոգներ են (տեսանյութ) 

Ինչու պետք է գալ Երևան և մասնակցել օգոստոսի 17-ի հանրահավաքին. Արցախցի իրավապաշտպանի կոչը՝ հայությանը

Բլոգոսֆերա

Հելսինկյան նախաձեռնություն-92 Լեռնային Ղարաբաղի կոմիտեի համակարգող, խաղաղության եւ մարդու իրավունքների միջազգային մրցանակների դափնեկիր Կարեն Օհանջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Օգոստոսի 17-ին լրանում է Հայաստանի վարչապետ, սիրո, տոլերանտության և ամբողջ հայության միավորման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի պաշտոնի ստանձնման 100-րդ օրը: Նիկոլ Փաշինյանը այդ օրը Երևանում հայտարարել է հանրահավաք:

Ես, որպես հայ, քաղաքացի, անպայման կմասնակցեմ այդ հանրահավաքին: Փաստորեն ես առաջին այն արցախցիներից եմ, որը աջակցեց հեղափոխության գաղափարներին և ֆեյսբուքյան իմ էջը դարձրել էի Հայաստանում իշխանափոխության համար անհրաժեշտ քարոզչության հարթակ: Իշխանության բոլոր ճյուղերում տիրող համընդհանուր անարդարությունը, լայնամասշտաբ կաշառակերությունը, հայ ժողովրդի ֆիզիկական և քաղաքացիական անվտանգության ցածր մակարդակը, հայի կերպարի դեգրադացիան այն որոշ երևույթներն են, որոնք ստիպեցին հայ ժողովրդին կանգնել Նիկոլ Փաշինյանի և նրա համախոհների կողքին ու սկսել հեղափոխություն՝ Հայաստանի հասարակական-քաղաքական առողջացման նպատակով:

Նիկոլ Փաշինյանի կառավարման 100 օրերի ընթացքում Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում, Հայաստանի, Արցախի և Սփյուռքի ժողովրդի տրամադրության և գիտակցության մեջ տեղի են ունեցել փոփոխություններ:

Ես ոգևորված եմ այն բոլոր գործընթացներով, որ տեղի են ունենում Հայաստանում հեղափոխությունից հետո: Իհարկե, նոր կառավարության գործողությունների մեջ կան լուրջ բացթողումներ, բայց, ընդհանուր առմամբ, մենք՝ հայերս, պետք է հպարտ լինենք, որ անկախության ձեռքբերման ժամանակներից ունենք մոտիվացված կառավարություն, որը զբաղվում է մեր հասարակությունում անարդարությունը և կաշառակերությունը արմատախիլ անելու, հայրենիքի անվտանգության համակարգը ամրապնդելու և մոդեռնիզացնելու, տնտեսության և ներդրումների համակարգում մտածելակերպը և գործողությունները ձևափոխելու, Հայաստանը սոցիալական արդար պետություն դարձնելու, Հայաստանի և Արցախի միջազգային հեղինակությունը բարձրացնելու և այլ գործերով:

Ինձ համար շատ կարևոր է, որ Հայաստանի իշխանությունները ինչպես մարտի 1-ի, այնպես էլ այլ հանցագործությունների բացահայտումները հասցնեն ավարտին: Առանց արդար, օրինական, թափանցիկ դատական վճռի մենք չենք կարող մեզ անվանել արդար ազգ և շարժվել առաջ: Բոլոր մեղավորները պետք է պատժվեն և այս հարցում փոխզիջումը անտեղի է:

Որպես Արցախի քաղաքացի, ես չեմ կարող չարտահայտել իմ համակրությունը Նիկոլ Փաշինյանին և նրա խմբին, ովքեր ձգտում են պաշտպանել Արցախի շահերը միջազգային ինստիտուտներում, Արցախի ղեկավարությանը դարձնել ադրբեջանա-ղարաբաղյան հիմնախնդրի միջազգային-իրավական կարգավորման գործընթացի մասնակից: Ահա սրանք են այն որոշ գործընթացները, որ տեղի են ունեցել Նիկոլ Փաշինյանի կառավարման 100 օրերի ընթացքում և որոնք էլ ինձ համոզում են գնալ Երևան և ամենաակտիվ մասնակցությունն ունենալ հանրահավաքին՝ աջակցելու նոր, հեղափոխական, մեր եռամիասնության՝ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի, կառավարության գործունեությանը:

Կոչ եմ անում աշխարհի բոլոր հայերին, նրանց, ովքեր անտարբեր չեն մեր հայության ճակատագրին, մասնակցել այդ մեծ միջոցառմանը և աջակցել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ դարձնել հայերի երազանքը իրականություն»: 


Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Միհրան Ծառուկյանի և Արփի Գաբրիելյանի հանգիստը՝ Շանհայում (Լուսանկարներ) Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Վարուժը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին Ինչպե՞ս պայքարել սեզոնային ալերգիայի դեմ. պարզ մեթոդներ 2027 թվականից Ֆինլանդիայի քաղաքացիություն ստանալու համար պետք է հանձնել երկրի մասին գիտելիքների քննություն Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ գազ չի լինելուԱլիևը նամակ է գրել Թրամփին․ նա պատմել է Հայաստանի հետ խաղաղության տնտեսական առավելությունների մասին Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԿիրակի օրը երկնքից հաջողություն կթափվի․ օգոստոսի 9-ի աստղագուշակ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ 2026 թվականի օգոստոսի 10-16-ի համար «Շերեմետևո» օդանավակայանում երկու ուղևորուհի վազելով դուրս է եկել թռիչքադաշտ (տեսանյութ) Ողբերգական դեպք՝ ԵրևանումԸնդդիմադիրների վիճակը նախանձելի չէ. իրենց առաջ փորձառու դեմագոգներ են (տեսանյութ)Կարևոր չի ով ինչ ձեռք բերեց հերթական քաղաքական պրոցեսից, ես միայն կորցրեցի. Կարապետ Պողոսյան «Ֆելոն հիվանդանոցից պոնչիկ ա ուզել». Գոռ Հակոբյանը իր ձեռքով որդու համար պոնչիկ է պատրաստելԱմեն ինչ սկսվում է հենց հիմա․ Այս կենդանակերպի նշանների համար բացվում է կյանքի բոլորովին նոր փուլ 2026 թվականի հունիսն ու հուլիսը Եվրոպայում դարձել են դիտարկումների պատմության ամենաշոգ ամիսները Տզի խայթոցի հետևանքով կինը 42 օր մնացել է կոմայի մեջԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռները Երևանում և մարզերում երկար ժամանակ լույս չի լինելու ԱՄՆ-ի ոստիկանությունը բացահայտել է, թե որ ֆուտբոլիստն է ամենաշատը uպառնալիքներ ստացել ԱԱ-2026-ի ժամանակ ՏԱՍՍ․ ԱՄՆ հատուկ բանագնացներն առաջիկա 10 օրում կարող են այցելել Կիև և Մոսկվա Ինֆլուենսերներին կտուգանեն $5000 քաղաքական գովազդի համար Մեդվեդևը Արևմուտքի առաջնորդներին զգուշացրել է հատուցման մասինԴու ո՞վ ես, որ Կաթողիկոսին ավազանի անունով ես դիմում․ Ամալյան (տեսանյութ) Վուչիչը Զելենսկու հետ հանդիպումից հետո խոսել է Ուկրաինայում հակամարտության ավարտի ժամկետների մասինԲելառուսում տղամարդը սպանել է 10 ամսական աղջկան. Մանրամասներ Փողը գետի պես կհոսի. Այս երեք կենդանակերպի նշանները կհարստանան օգոստոսի վերջին Մեսիի ընտանիքում՝ ցավալի կորուստ Խոշոր հրդեհ Սայաթ Նովայի բարձրահարկ շենքերից մեկում. Բնակիչներ են տարհանվելԻրանն ու Օմանը շատ մոտ են Հորմուզի նեղուցի շուրջ համաձայնության հասնելուն․ Արաղչի Եվրամիության պայքարը ռուսական գազի դեմ դանդաղել էՄեդվեդևը խոսել է Զելենսկու «գարշելի կարիերայի» ավարտի մասինՈրոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Հիշեք, տիկին․ կան մայրեր, որ հնարավորություն չեն ունեցել վերջին անգամ համբուրելու իրենց որդու ճակատը. զոհվածի մայրը՝ ՔՊ-ական պատգամավորին Ռուբիո․ ԱՄՆ-ը 201 մլն դոլար է հատկացրել TRIPP-ի և Միջին միջանցքի զարգացման համար Վրաստանի վարչապետը Սաակաշվիլուն անվանել է «խայտառակ կեղտոտ օտարերկրյա գործակալ» և մեղադրել պատերազմ սանձազերծելու մեջ Սերբիայում աջակցել են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանըՊուտինը կարող է փորձել ստուգել ՆԱՏՕ-ի միասնությունն ու Թրամփի արձագանքը. CBS News Ռուսաստանը «Իսկանդերներով» հարվածել է Կիևին․ խոցվել է երկու կարևոր օբյեկտՓաշինյանը զանգահարել է Ալիևին. Զելենսկին մտնում է ՌԴ դաշնակցի «տարածք»ՉԹՕ-ների շուրջ դավադրություն․ ԱՄՆ-ում այլմոլորակային տեխնոլոգիաների ուսումնասիրության համար կարող էր ծախսվել մոտ 1 տրիլիոն դոլարԷստոնիայում կոչ են արել փակել Ռուսաստանի հետ սահմանըՈւգալդեի գոլը խաղադրույք կատարած անձին ավելի քան 2,5 միլիոն ռուբլի է բերել«Արսենալը» պայթեցրեց տրանսֆերային շուկան․ Բրունո Գիմարայեշը՝ £75 մլն-ովՌուսաստանում կարևոր նախազգուշացում են արել ԵվրամիությանըՉինաստանը պատրաստ է խորացնել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերությունը․ Վան Ին՝ ՄիրզոյանինԶելենսկին բացահայտել է ԱՄՆ-ի հետ Patriot-ի հրթիռների մատակարարման պայմանավորվածություններըՓաշինյան․ TRIPP-ը կփոխի Հայաստանի դիրքը համաշխարհային ներդրումային քարտեզումՏղամարդը ծեծել է շտապօգնության բժշկին և վարորդինՄԻՊ-ը կոշտ արձագանքել է․ քրեական գործով անձնական ու ընտանեկան տվյալների հրապարակումն անընդունելի է
Ամենադիտված