Մինչև հաղորդումը թողարկվի, վստահաբար Անդրանիկ Թևանյանը կալանավորված կլինի. Սուրենյանց (տեսանյութ) «Արարատ-Արմենիան» հռչակվեց Հայաստանի եռակի չեմպիոն Մասիսում 33-ամյա վարորդը «Audi»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի Աբովյանի ծննդատան նախկին տնօրենը տեղափոխվել է հիվանդանոց. ավտոմեքենայում եղել են արնանման հետքեր Գործակալական ցանց. Արեւմուտքի հերթական օպերացիան՝ ՀՀ-ում (տեսանյութ) System of a Down-ը հուլիսին համերգով հանդես կգա Երևանում Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն և ուղեկցել անվտանգ վայր Սա թուրք է ով պտտվում է Հայաստանի հյուրանոցներով՝ անձնական մոտոցիկլով. Նաիրա Գրիգորյան Ֆուտբոլի ֆեդերացիան՝ քաղաքական խաղադաշտում Ի՞նչ է ուզում էս մարդը,Հայաստանի մասնատված դրոշը կպցրել է դոշին ու հանձնում է․Ծառուկյանը՝ Փաշինյանին Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել Թքած ունեմ Սամբոյի ֆեդերացիայի նախագահի ու դավաճան սրբապիղծի վրա․ Սոսե Բալասանյան 

Միայն ստատուսներ չի, որ գրում եմ՝ երբեմն էլ ստեղծագործում եմ. Քրիստ Մանարյան

Բլոգոսֆերա

Հայ երգահան, դրամատուրգ, սցենարիստ Քրիստ Մանարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Միայն ստատուսներ չի, որ գրում եմ՝ երբեմն էլ ստեղծագործում եմ:

Սեփական Ընտրության Հեքիաթը
(հատված)

Ես դուրս էի եկել ընդմիջման ու մտքերով տարված չնկատեցի, թե ինչպես հասա փողոցի ծայրը, ծամելով էժան բուտերբրոդն ու հետը ձողիկով տաք հյութ խմելով: Էնպես չէր, որ նյութերն իրար շալակ էին թռել ու խմբագրելու, շարելու համար տասը ձեռք էր պետք՝ օգոստոս ամիսն էր, շատերը քաղաքում չէին ու առամձնապես իրադարձություններ չկային՝ եթե գործընկերներս իմ տեղը մի թեթև տանջվեն՝ շեֆն իսկի չի էլ նկատի բացակայությունս, հազարից մեկ ես էլ գլուխ պահեմ:

Մեր խմաբգրությունը մեծացրել էր գրասենյակը, հաստատվելով քաղաքի ծայրամասում, որն էնքան էլ ծանոթ չեր ինձ, կարելի է ասել՝ համարյա չէի եղել էս կողմերում: Պարզվեց՝ փողոցի ծայրին զբոսայգի կա՝ լուռ, խաղաղ անկյուն՝ որոշեցի գնալ, ընդմիջումս էնտեղ վերջացնել, հետն էլ ծխել ու ձևացնել, որ մտածում եմ: Իրականում ես միշտ եմ մտածել՝ իմ անհետաքրքիր, անփող կյանքի մասին:

Բայց մտածելուց բան չի փոխվում, ցավոք: 
Ծառերը բարձր էին՝ վաղուցվա այգի էր, ինչ տեսակ ծառ ասես կար: Փոխարենը մարդ համարյա չէր երևում՝ կիսաքանդ, գլաքարով շարված արահետները ոլորապտույտ ձգվում էին հաստ բների ու անխնամ թփերի միջով, երբեմն գրկախառնվելով, նստարանները մաշված էին, մի երկուսը կոտրված, աղբամաններ աչքովս չընկան, իսկ պլաստիկե շշերն ու սիգարեթի տուփերն ինչպես միշտ՝ թափթփված էին ամենուրեք:

Աստված գիտե երբ էր ջրվել վերջին անգամ՝ ոռոգման ժանգոտ խողովակները, նրանք, որ դեռ չէին գողացել, ճաքճքած հողից ցցված էին դողդոջուն ծերունու երակների նման: Մի խոսքով՝ լքված տեղ էր, միայն մորեխների անվերջանալի սուլոցը դեղին խոտերում հիշեցնում էր, որ շրջակայքում իր ձևի մեջ կյանք կա: 
Քայլելիս լուծեցի բուտերբրոդի հարցերն ու դատարկելով հյութի շիշը, դրեցի պլաստիկե տոպրակի մեջ, որ հետո նետեմ առաջին պատահած աղբամանը:

Հասա զբոսայգու ծայրը՝ պարզվեց, դեմ է առնում զառիթափ, ժայռոտ լանջի, որը մեծ բարձրությունից գահավիժում է ձորը: Ձորի դիմացի ափին սեփական շքեղ առանձնատներ էին, իսկ ներքևում պսպղում էր օձագալար, աչք ծակող գետը: Նստեցի կիսակոտրած, թեք նստարանին, կաղնու ստվերում ու ծխեցի՝ շոգ էր, օդում հեռավոր զնգոց էր կանգնած, դիմացի ափի առանձնատները լողում էին տաք հոսանքի ալիքների մեջ:
Քունս տանում էր, բայց դիմանում էի, ինքս էլ չգիտեմ, թե ինչին սպասելով: 

Հանկարծ դիմացի ափի սեփական տներից մեկի դուռը բացվեց ու լողազգեստ հագած, լայնեզր գլխարկ դրած, արևային ակնոցով մի կին շարժվեց ճերմակ աստիճաններով ներքև՝ երևի դեպի լողավազանը: Լարեցի հայացքս՝ ափն էնքան էլ մոտ չէր, լավ չէր երևում, բայց որսորդին վայել զգացողությամբ գնահատեցի նրա նազանքով քայլվածքը, երկար, սև մազերն ու ընտիր, արևայրուք կերած մարմինը:

Քունս միանգամից փախավ՝ ա՜խ, բա հիմա հեռադիտակ չլինե՞ր ձեռքիս տակ…
Կինը նստեց շեզլոնգին ու վայելչանքով ծխեց, երբեմն ինչ որ բան խմելով բաժակից, երևի՝ զովացուցիչ: Հնարավորինս մոտ էի եկել քարքարոտ ափին, բայց զգույշ էի որ չգլորվեմ ձորը՝ հիմար մահ կլիներ: Ու էնքան անժամանակ… 

Ինչ որ բան փայլեց ոտքերիս տակ՝ հեռադիտակ էր: 
-Հըմ…,- մտածեցի,- Ինչ որ մեկը երևի հատուկ գալիս է էստեղ, էս կնոջը հեռվից դիտելու ու մոռացել է հեռադիտակը: Ես նրան հասկանում եմ:
Հեռադիտակը հարմարեցրեցի աչքերիս՝ կինն էնքան շքեղ էր ու էնպիսի անփույթ քնքշությամբ էր ծխում, որ գլուխս պտտվեց նրա կլորավուն շուրթերի գրգռիչ տեսքից…

Քիչ անց հանգցրեց սիգարեթը, ելավ տեղից, ձգվեց իր անթերի մարմնով ու մոտենալով լողավազանի ափին՝ ձկան ճարպկությամբ ցատկեց ջուրը: 
Մինչև երեկո նստեցի այգու նստարանին, չպատասխանելով խմբագրությունից եկող զանգերին ու հեռադիտակը չիջեցնելով՝ մոլագարի համառությամբ հետևեցի չնաշխարհիկ անծանոթուհու երանելի հանգստին՝ ո՞վ եմ ես, որ երբևէ նման կնոջ թեկուզ հայացքին արժանանամ, ստիպված եմ հիանալ գոնե էսպես, թաքուն…Ճիշտ է՝ հայելին ինձ երբեմն ասում է, որ վատը չեմ արտաքնապես, բայց կանայք նվաստիս համառորեն չեն նկատում՝ ոչ մեքենա ունեմ, ոչ հագածս է հագած, ոչ էլ էն համարձակությունն ունեմ կյանքում, որը տղամարդուն տալիս է հաստ դրամապանակը…

Այ եթե փող ունենայի՝ ցույց կտայի դիմացի ափի հուրի-փերուն, թե իրականում որքան կրքոտ եմ ու սիրառատ, հետն էլ երազկոտ: Նա միանգամից էնպես էր դուր եկել ինձ, որ հոգիս տակնուվրա էր եղել, տեղս չէի գտնում: Եվ առաջին անգամ զգացի, որ ինձ չի հետաքրքրում՝ կինն ամուսնացած է, փեսացու կամ ընկեր ունի, թե ոչ: Ու էդ մտքից ամենևին վատ չէի զգում՝ շատ անսովոր էր: Ափսո՜ս միայն՝ փող լիներ գրպանումս, կարգին, իսկական փողեր…
Վշտից քայլերս ուղղեցի ծանոթ գարեջրատուն ու վերջին լումաներս տվեցի մեծ գավաթով սառը գարեջրին ու մի աման սիսեռին, որ փորձեմ հավասարակշռության գալ:

Ներսում սովորականի պես ծխած էր և մարդաշատ՝ բարձրաձայն ռոքի, բղավոցով խոսակցությունների, մատուցողուհիների հասցեին արված կոպիտ կատակների ու հանապազօրյա հայհոյանքի մեջ ինձ մի տեսակ պաշտպանված էի զգում՝ էստեղ ինձ նմաններն էին, կյանքից իրենցը չստացած, նեղված մարդիկ, որոնք խմիչքի ազդեցության տակ ժամանակավորապես բարի ու սրտացավ են դառնում: 

Չնկատեցի, թե ինչպես մաշված հագուստով կարճահասակ ծերուկը, որին նախկինում երբեք չէի տեսել մշտական այցելուների մեջ՝ հայտնվեց գարեջրատան աղյուսաշեն կամարների տակ ու առանց հրավերի նստեց իմ սեղանին՝ դիմացը հանդիսավոր դնելով գարեջրի կիսադատարկ շիշը: Նա երկար ծխամորճ էր փստացնում, լայն, ձյունաճերմակ մորուք ուներ ու կեղտոտված ակնոցի կլոր ապակիների միջից մանրիկ, ջրակալած աչքերով ուշադիր նայում էր ինձ, ասես երկուսիցս հենց ես էի անկոչ հյուրը:

Հեչ մեր ժամանակներից չէր, նման էր ոչ էն է՝ նկարչի, ոչ էն է՝ գավառական պոետի: Բավական երկար էդպես լուռ ու անթարթ նայում էինք իրար: Հետո, հասկանալով, որ իրենից պակաս համառ չեմ՝՝ հոգոցով հարցրեց,-
- Ասա տեսնեմ՝ ինչի՞ ես պատրաստ հանուն նրա:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱՄՆ իշխանությունները տասնյակ տեսանյութեր են հրապարակել այլմոլորակայինների մասնակցությամբՄինչև հաղորդումը թողարկվի, վստահաբար Անդրանիկ Թևանյանը կալանավորված կլինի. Սուրենյանց (տեսանյութ)Նորվեգիայում լրտեսության վախի պատճառով փակել են հանրային զուգարանը«Արարատ-Արմենիան» հռչակվեց Հայաստանի եռակի չեմպիոնՈւկրաինայի ԶՈւ շարքերում փոփոխություններ ունենք. ԶելենսկիՈւկրաինայում հայտարարել են՝ հյուսիսից Ռուսաստանի առաջխաղացումը լուրջ սպառնալիք կլինի Կիևի համարՉինաստանում հանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով` 90 մարդ է զոհվելՄասիսում 33-ամյա վարորդը «Audi»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնիՉեխիայի նախագահը կասկածի տակ է դրել Թրամփի որոշումները ՆԱՏՕ-ի վերաբերյալԽեղճ եվրոպացի հիմարներ. ԵՄ առաջնորդներին քննադատել են Ռուսաստանի պատճառովԱբովյանի ծննդատան նախկին տնօրենը տեղափոխվել է հիվանդանոց. ավտոմեքենայում եղել են արնանման հետքերԶելենսկու և Բուդանովի հարաբերություններում աճում է լարվածությունըԳործակալական ցանց. Արեւմուտքի հերթական օպերացիան՝ ՀՀ-ում (տեսանյութ) Զելենսկին գոհ է Ուկրաինայում տիրող իրավիճակից. ՌԴ ԱԳՆSystem of a Down-ը հուլիսին համերգով հանդես կգա ԵրևանումՉեխիայի նախագահը ՆԱՏՕ-ին կոչ է արել «ատամներ ցույց տալ» ՌուսաստանինՉհամբերեցին վաղը դառնալ գործակալ երեկ դարձան․ Նարե Արամյան (տեսանյութ)Հունգարիան արգելել է Ուկրաինայից գյուղատնտեսական արտադրանքի ներմուծումը. ՄադյարԱԹՍ-ները կրկին հարվածել են Ստարոբելսկի քոլեջինՌուսաստանցի դպրոցականները բարձրացել են Քրիստոս Փրկչի տաճարի գլխավոր գմբեթըՄոդին խոստացել է շարունակել Հնդկաստանի և ԱՄՆ-ի միջև սերտ համագործակցությունըՄերկելի նախկին խորհրդականը Գերմանիային զգուշացրել է Ռուսաստանի մասինՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն և ուղեկցել անվտանգ վայրՄերցի առաջարկը Ուկրաինայի վերաբերյալ խուճապ է առաջացրել ԵվրոպայումՍա թուրք է ով պտտվում է Հայաստանի հյուրանոցներով՝ անձնական մոտոցիկլով. Նաիրա ԳրիգորյանՖուտբոլի ֆեդերացիան՝ քաղաքական խաղադաշտումԱրևմուտքն անխուսափելիորեն պատասխանատվություն կկրի Ուկրաինային զենք մատակարարելու համար. Նեբենզյա Ի՞նչ է ուզում էս մարդը,Հայաստանի մասնատված դրոշը կպցրել է դոշին ու հանձնում է․Ծառուկյանը՝ ՓաշինյանինՌԴ. Չեխիայի նախագահը «կորցրել է բանականությունը»Հայտնի են դարձել ԱՄՆ նախագահի դստեր դեմ մահափորձի մանրամասներըՑմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվելՀունգարիան մտադիր է փոխարինել ռուսական գազը. ԶԼՄԹքած ունեմ Սամբոյի ֆեդերացիայի նախագահի ու դավաճան սրբապիղծի վրա․ Սոսե ԲալասանյանՄարտուն Գրիգորյանի՞ն էլ կզրկեն անձեռնմխելիությունից. հրապարակվել է ձայնագրություն. armtimesԹրամփը երկարաձգել է պատժամիջոցները Բելառուսի ղեկավարության դեմԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցի հարցի քննարկումն ավարտվել է․ դատարանը հեռացել է որոշում կայացնելուՈՒՂԻՂ․ «Բարգավաճ Հայաստան»-ի հավաք-երթն ԱրաբկիրումՇուրջ 37 մլն շիշ «Ջերմուկ» հանքային ջրի վաճառքն արգելվել է ՌԴ-ումԼավրովը առաջարկել է վերանվանել СВО-նՎթար՝ Դիլիջան-Վանաձոր ճանապարհին. տուժած քաղաքացուն հատուկ տեխնիկայով են դուրս բերել մեքենայիցԽաղաղության բանակցությունների համար նոր էներգիա է ի հայտ գալիս. ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանԱվանի մեքենաները դուրս են բերվում, որ Փաշինյանի թիկնազորի սրտիկներով մեքենաները կայանվեն (լուսանկարներ)Ռուսաստանը բաց է Անքորիջի գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա բանակցությունների համար. ՌԴ ԱԳՆՀայաստանը կարող է դառնալ Ռուսաստանի, Իրանի և Ասիայի միջև տարանցիկ հանգույց «Որտեղի՞ց է այդքան կանխիկ գումարը». բանկերը խստացնում են վերահսկողությունըՍա ի՞նչ նոր զինանշան է․ Վիկտոր Մնացականյան Ուկրաինայում խոսում են ԱՄՆ-ի հետ փոխադարձ անվտանգության երաշխիքների մասինԶելենսկին պատժամիջոցներ է սահմանել 127 ռուսաստանցու և 29 ռուսական նավերի դեմՀավայան կղզիներում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցելՀակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է ձերբակալությունների մասին Շիրակի մարզում
Ամենադիտված