Արգամ Աբրահամյանը երկու ամսով կալանավորվել է Միհրան Ծառուկյանի և Արփի Գաբրիելյանի հանգիստը՝ Շանհայում (Լուսանկարներ) Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Վարուժը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին Ինչպե՞ս պայքարել սեզոնային ալերգիայի դեմ. պարզ մեթոդներ 2027 թվականից Ֆինլանդիայի քաղաքացիություն ստանալու համար պետք է հանձնել երկրի մասին գիտելիքների քննություն Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ գազ չի լինելու Ալիևը նամակ է գրել Թրամփին․ նա պատմել է Հայաստանի հետ խաղաղության տնտեսական առավելությունների մասին Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Կիրակի օրը երկնքից հաջողություն կթափվի․ օգոստոսի 9-ի աստղագուշակ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ 2026 թվականի օգոստոսի 10-16-ի համար «Շերեմետևո» օդանավակայանում երկու ուղևորուհի վազելով դուրս է եկել թռիչքադաշտ (տեսանյութ) Ողբերգական դեպք՝ Երևանում 

Այսօրվա իշխանությունը վաղը հնձելու է իր այսօրվա ցանածը. Արա Զոհրաբյան

Բլոգոսֆերա

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում «Հակահեղափոխության» վերաբերյալ գրառում է կատարել.

«Նախորդ գրառումս, լրատվամիջոցի մանիպուլացիոն վերնագրի և այլ պատճառներով, ներկայացվել է, որպես «հակահեղափոխական գրառում»:
Հետագա շահարկումները բացառելու նպատակով հրապարակավ ներկայացնում եմ դիրքորոշումս՝

1. Նիկոլ Փաշինյանի անձին վերաբերվում եմ հարգանքով՝ հաշվի առնելով նաև նրա կենսագրությունը, ինչպես նաև ընտանիք ինստիտուտին, կրոնին, երկրի բնական պաշարների պահպանությանն ուղղված Ն.Փաշինյանի մոտեցումները:

2. Որպես քաղաքացի անհանգստացած եմ Նիկոլ Փաշինյանի թիմում գտնվող որոշ անձանց արկածախնդիր կեցվածքից և նույն որակի խորհուրդներից:

3. Որպես փաստաբան անհանգստացած եմ փաստաբանների նկատմամբ անհանդուրժող վերաբերմունքից, նրանց նկատմամբ թույլ տրվող վիրավորանքներից և այլ բնույթի ճնշումներից:

4. Որպես քաղաքացի անհանգստացած եմ այլակարծությանը վիրավորանքներով, սպառնալիքներով և հայհոյանքներով արձագանքելու դրվածքից:

5. Ես և շատ հայրենակիցներ, հուսով ենք, որ սիրո և համերաշխության կարգախոսի ներքո իրոք կկառուցվի ավելի լավ երկիր, քան երեկ էր:

6. Ես և շատ հայրենակիցներ մեր երկրի զարգացումը տեսնում ենք ԸՆՏԱՆԻՔ, ԵԿԵՂԵՑԻ և ԲԱՆԱԿ կարևոր ինստիտուտների պահպանման պայմաններում:

Անցումային արդարադատության վերաբերյալ դիրքորոշումս բացառապես իմ անձնական կարծիքն է և հրապարակային ներկայացրել էի, որպեսզի Նիկոլ Փաշինյանի թիմը այս տեսակետից էլ խնդիրը դիտարկի (եթե հարմար կգտնի այլ կարծիք քննարկել): Բոլորս լավ գիտենք, որ հավերժ երկրային իշխանություններ չկան, ամեն ինչ փոփոխական է: Բայց չպետք է այնպիսի իրավիճակ ստեղծենք, որ հաջորդ իշխանությունն էլ փորձի այսօրվա իշխանության ժամանակ տեղի ունեցածը հիմնովին քանդի և փորձի նորը կառուցել:

Այո, պետք է վերացնել նախորդ ժամանակահատվածում տեղի ունեցած անօրինականությունները, բայց դա պետք է անել իրավական ճանապարհով: Մեր երկիրը չի կարող իրեն այլ շռայլություն թույլ տալ: Չմոռանանք նաև ներդրողների մասին, որոնց համար բացի շատ այլ հանգամանքներից, հետաքրքրում է նաև կայունությունը:

Այնպես, որ ես, որպես ՀՀ քաղաքացի, ելնելով նաև իմ և մյուսների երեխաների համար լավ ապագա ապահովելու շարժառիթից, Նիկոլ Փաշինյանի բոլոր լավ նախաձեռնություններին օժանդակելու եմ, իսկ վնասակար նախաձեռնություններին փորձելու եմ բարեկամական քննադատությամբ անդրադառնալ:

Այս փուլում, կարծում եմ պետք է փորձել վերացնել Նիկոլ Փաշինյանի համակիրների (մեծ մասը կեղծ օգտատերերի) հայհոյանքների և վիրավորանքների դրվածքը այլ կարծիք ունեցողների հասցեին: Տիեզերական փոխադարձության օրենքի համաձայն, ամեն ինչ վերադառնում է: Նախորդ իշխանությունը հնձեց իր ցանածը, իսկ այսօրվա իշխանությունը վաղը հնձելու է իր այսօրվա ցանածը: Այդ իսկ պատճառով ավելի լավ է հայհոյանքի փոխարեն սեր ցանել, իսկ վիրավորանքի փոխարեն՝ համերաշխություն:

Հ.Գ. Նախորդ իշխանությունների ժամանակ էլ իշխանությունների բացասական գործողությունները հրապարակայնորեն քննադատել եմ, այդ թվում՝ փաստաբաններին արդարադատության նախարարությունում գրանցելու կառավարության փորձը, կուտակային պարտադիր կենսաթոշակի օրենսդրական նախաձեռնությանը, Ընտանիքում բռնությունը կանխարգելելու հետ կապված օրենսդրական նախաձեռնությանը, փաստաբաններին դատական կարգով տուգանելու օրենսդրական նախաձեռնությանը»:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արգամ Աբրահամյանը երկու ամսով կալանավորվել էՄիհրան Ծառուկյանի և Արփի Գաբրիելյանի հանգիստը՝ Շանհայում (Լուսանկարներ) Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Վարուժը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին Ինչպե՞ս պայքարել սեզոնային ալերգիայի դեմ. պարզ մեթոդներ 2027 թվականից Ֆինլանդիայի քաղաքացիություն ստանալու համար պետք է հանձնել երկրի մասին գիտելիքների քննություն Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ գազ չի լինելուԱլիևը նամակ է գրել Թրամփին․ նա պատմել է Հայաստանի հետ խաղաղության տնտեսական առավելությունների մասին Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԿիրակի օրը երկնքից հաջողություն կթափվի․ օգոստոսի 9-ի աստղագուշակ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ 2026 թվականի օգոստոսի 10-16-ի համար «Շերեմետևո» օդանավակայանում երկու ուղևորուհի վազելով դուրս է եկել թռիչքադաշտ (տեսանյութ) Ողբերգական դեպք՝ ԵրևանումԸնդդիմադիրների վիճակը նախանձելի չէ. իրենց առաջ փորձառու դեմագոգներ են (տեսանյութ)Կարևոր չի ով ինչ ձեռք բերեց հերթական քաղաքական պրոցեսից, ես միայն կորցրեցի. Կարապետ Պողոսյան «Ֆելոն հիվանդանոցից պոնչիկ ա ուզել». Գոռ Հակոբյանը իր ձեռքով որդու համար պոնչիկ է պատրաստելԱմեն ինչ սկսվում է հենց հիմա․ Այս կենդանակերպի նշանների համար բացվում է կյանքի բոլորովին նոր փուլ 2026 թվականի հունիսն ու հուլիսը Եվրոպայում դարձել են դիտարկումների պատմության ամենաշոգ ամիսները Տզի խայթոցի հետևանքով կինը 42 օր մնացել է կոմայի մեջԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռները Երևանում և մարզերում երկար ժամանակ լույս չի լինելու ԱՄՆ-ի ոստիկանությունը բացահայտել է, թե որ ֆուտբոլիստն է ամենաշատը uպառնալիքներ ստացել ԱԱ-2026-ի ժամանակ ՏԱՍՍ․ ԱՄՆ հատուկ բանագնացներն առաջիկա 10 օրում կարող են այցելել Կիև և Մոսկվա Ինֆլուենսերներին կտուգանեն $5000 քաղաքական գովազդի համար Մեդվեդևը Արևմուտքի առաջնորդներին զգուշացրել է հատուցման մասինԴու ո՞վ ես, որ Կաթողիկոսին ավազանի անունով ես դիմում․ Ամալյան (տեսանյութ) Վուչիչը Զելենսկու հետ հանդիպումից հետո խոսել է Ուկրաինայում հակամարտության ավարտի ժամկետների մասինԲելառուսում տղամարդը սպանել է 10 ամսական աղջկան. Մանրամասներ Փողը գետի պես կհոսի. Այս երեք կենդանակերպի նշանները կհարստանան օգոստոսի վերջին Մեսիի ընտանիքում՝ ցավալի կորուստ Խոշոր հրդեհ Սայաթ Նովայի բարձրահարկ շենքերից մեկում. Բնակիչներ են տարհանվելԻրանն ու Օմանը շատ մոտ են Հորմուզի նեղուցի շուրջ համաձայնության հասնելուն․ Արաղչի Եվրամիության պայքարը ռուսական գազի դեմ դանդաղել էՄեդվեդևը խոսել է Զելենսկու «գարշելի կարիերայի» ավարտի մասինՈրոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Հիշեք, տիկին․ կան մայրեր, որ հնարավորություն չեն ունեցել վերջին անգամ համբուրելու իրենց որդու ճակատը. զոհվածի մայրը՝ ՔՊ-ական պատգամավորին Ռուբիո․ ԱՄՆ-ը 201 մլն դոլար է հատկացրել TRIPP-ի և Միջին միջանցքի զարգացման համար Վրաստանի վարչապետը Սաակաշվիլուն անվանել է «խայտառակ կեղտոտ օտարերկրյա գործակալ» և մեղադրել պատերազմ սանձազերծելու մեջ Սերբիայում աջակցել են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանըՊուտինը կարող է փորձել ստուգել ՆԱՏՕ-ի միասնությունն ու Թրամփի արձագանքը. CBS News Ռուսաստանը «Իսկանդերներով» հարվածել է Կիևին․ խոցվել է երկու կարևոր օբյեկտՓաշինյանը զանգահարել է Ալիևին. Զելենսկին մտնում է ՌԴ դաշնակցի «տարածք»ՉԹՕ-ների շուրջ դավադրություն․ ԱՄՆ-ում այլմոլորակային տեխնոլոգիաների ուսումնասիրության համար կարող էր ծախսվել մոտ 1 տրիլիոն դոլարԷստոնիայում կոչ են արել փակել Ռուսաստանի հետ սահմանըՈւգալդեի գոլը խաղադրույք կատարած անձին ավելի քան 2,5 միլիոն ռուբլի է բերել«Արսենալը» պայթեցրեց տրանսֆերային շուկան․ Բրունո Գիմարայեշը՝ £75 մլն-ովՌուսաստանում կարևոր նախազգուշացում են արել ԵվրամիությանըՉինաստանը պատրաստ է խորացնել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերությունը․ Վան Ին՝ ՄիրզոյանինԶելենսկին բացահայտել է ԱՄՆ-ի հետ Patriot-ի հրթիռների մատակարարման պայմանավորվածություններըՓաշինյան․ TRIPP-ը կփոխի Հայաստանի դիրքը համաշխարհային ներդրումային քարտեզումՏղամարդը ծեծել է շտապօգնության բժշկին և վարորդին
Ամենադիտված