Ադրբեջանցիների կողմից սահմանահատվածը քայլերթով հատելու «նախաձեռնությունը» տապալվել է
Բլոգոսֆերա
Արցախի պաշտպանության նախարարության խոսնակ Սենոր Հասրաթյանը հայտնել է ադրբեջանցիների կողմից Բարդա-Աղդամ ուղղության սահմանահատվածը քայլերթով հատելու «նախաձեռնության տապալման մասին: Այս մասին Սենոր Հասրաթյանը տեղեկացրել է ֆեյսբուքի իր էջի գրառումով:
«Մի խումբ ադրբեջանցիների կողմից այսօր՝ սեպտեմբերի 1-ի առավոտյան Բարդա-Աղդամ ուղղության սահմանահատվածը քայլերթով հատելու «նախաձեռնությունը», ինչպեսև սպասվում էր, տապալվեց: Սադրանքը կանխվեց ոչ այլ ում, քան հենց նրանց կողմից, ովքեր նախաձեռնել էին այդ հիմարությունը: Կատարվածից կարելի է եզրակացնել, որ ի զարմանս մեզ, բանականությունն ավելի ուժեղ գտնվեց, քան մարդկանց մոլորության մղած զգացականությունը: Հակառակ դեպքում ադրբեջանական կողմը հերթական անգամ կարող էր հայտնվել աննախանձելի վիճակում»,- նշել է Արցախի պաշտպանության նախարարության խոսնակը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)