Բարեգործական ծրագրերի անվան տակ կարող են իրագործվել բիզնես ծրագրեր․ ԿԳ նախարարի կոչը դպրոցականների ծնողներին
Բլոգոսֆերա
ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հարգելի տնօրեններ և ծնողներ, կոչ եմ անում ցուցաբերել զգուշավորություն դպրոցներում հայտնված կասկածելի կազմակերպությունների առաջարկած միջոցառումների հարցում։ Խնդրում եմ նախապես տեղեկանալ այդ կազմակերպությունների վերաբերյալ, ծանոթանալ նրանց գործունեությանը՝ նախքան նրանց կազմակերպած միջոցառումներին աշակերտների մասնակցությունը թույլատրելը։ Այս հարցում ծնողական խորհուրդների ներգրավվածությունը շատ կարևոր է։ Բարեգործական ծրագրերի անվան տակ կարող են իրագործվել բիզնես ծրագրեր։ Հրավիրում եմ նաև մարզպետարանների և Երևան քաղաքի հանրակրթության պատասխանատուների ուշադրությունը»։


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»