Դատավորը Մասիսի քաղաքապետի կամքին հակառակ հանրային պաշտպան է ներգրավել, և կալանքի ժամկետը երկարաձգել․ պաշտպան
Բլոգոսֆերա
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Դատավոր Մնացական Մարտիրոսյանը խախտելով Սահմանադրության, Կոնվենցիայի և քրեական դատավարության բոլոր վերաբերելի նորմերը, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի կամքին հակառակ ներգրավել է հանրային պաշտպան և առանց պաշտպանության կողմի ներկայության որոշում է կայացրել կալանքի ժամկետը երկարացնելու մասին։ Նման խայտառակ և բացահայտ ապօրինություն դժվար էր պատկերացնել Նոր Հայաստանում, սակայն դա արդեն փաստ է։ Ակնհայտ է նաև, որ նման ապօրինություն կարող էր տեղի ունենալ միայն իրավապահ ողջ համակարգի համատեղ ջանքերով։ Կարծում եմ, ամենինչ առավել քան պարզ է։ Օրենքը և արդարադատատությունը այստեղ պարզապես բացակայում են, իսկ տեղի ունեցողը մի օր պետք է դառնա առանձին քննության առարկա»։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)