Ֆեդերերը ԱՄՆ բաց առաջնության 4-րդ փուլում է
Սպորտ
Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը շարունակում է պայքարը ԱՄՆ բաց առաջնությունում:
Տղամարդկանց մենախաղի 3-րդ շրջանում Ֆեդերերի հակառակորդը Ավստրալիայի ներկայացուցիչ Նիկ Կիրոսը:1 ժամ 44 րոպե ձգված մրցախաղում Ֆեդերերը հաղթեց 6:4, 6:1, 7:5 հաշվով:
ԱՄՆ բաց առաջնությունն անցկացվում է 1881 թվականից: Այն համարվում է «Մեծ սաղավարտի» չորս մրցաշարերից մեկը (մյուս երեքը՝ Ուիմբլդոն, Ավստրալիայի բաց առաջնություն, Ռոլան Գարոս): Տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը Ռաֆայել Նադալն է, իսկ կանանցը` Սլոան Սթիվենսը: Մրցաշարը կեզրափակվի սեպտեմբերի 8-ին:


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը