Առաջիկայում կհանդիպեն Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը
Քաղաքական
Առաջիկայում սպասվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Նրանք կհանդիպեն արդեն երրորդ անգամ: Այս մասին հայտնեց ինքը վարչապետը՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ, որով պատասխանում է օգտատերերի հարցերին:
«Առաջիկայում ես կմեկնեմ Մոսկվա, կհանդիպեմ Վլադիմիր Պուտինի հետ, կլինի իմ երրորդ հանդիպումը: Բազմաթիվ հարցեր կքննարկենք: Չեմ կարող ասել, որ բոլոր հարցերը լուծված են, բայց մեր համագործակցությունը շարունակվում է եւ համոզված եմ, որ բնականոն կերպով կշարունակվի հետագայում էլ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»