Վթար Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցվող հատվածում. վարորդը հոսպիտալացվել է
Բլոգոսֆերա
Արագածոտնի մարզում խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Այսօր՝ սեպտեմբերի 2-ին ժամը 18:20-ի սահմաններում Գյումրի քաղաքի բնակիչ, 29-ամյա Գերասիմ Հարությունյանն իր վարած BMW մակնիշի 35 RO 739 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 51-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել Հյուսիս-Հարավ կառուցվող ճանապարհի բետոնե սյուներին և մի քանի պտույտ կատարելով՝ հայտնվել դաշտում: Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից:
Վթարից հետո վարորդ Գ. Հարությունյանը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ձորակից և տեղափոխվել Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն:


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»