Հռոմի պապը կոչ է արել դադարեցնել Ուկրաինայում պատերազմը Ցանկացած երկիր, որը կօգնի ԱՄՆ-ին Իրանի վրա հարձակման գործում, կդառնա իրանական հրթիռների թիրախ. Ալի Նիկզադ Իրանի գերագույն առաջնորդ Խամենեին հանդիպել է Մասուդ Փեզեշքիանի հետ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին հայց է ներկայացրել՝ ընդդեմ Պետական եկամուտների կոմիտեի Ֆորլանը վերադառնում է այնտեղ, որտեղ անջնջելի հետք է թողել․ ԱԱ-2010-ի լավագույն ֆուտբոլիստը գլխավորել է Ուրուգվայի հավաքականը Զելենսկին հայտարարել է, որ շատ երկրներ դեմ են ուկրաինական բալիստիկ հրթիռներին Իրանի բանակ․ ԱՄՆ-ն ստիպված կլինի հաշվի նստել Հորմուզի նեղուցի նոր իրողությունների հետ Նոր մանրամասներ Դաշտավանում տեղի ունեցած ծեծկռտուքից. Կան ձերբակալվածներ Մեսսիին նվիրված գոլը չփրկեց «Ինտեր Մայամիին»․ «Մոնտերեյը» հաղթեց 90+7-ին Reuters․ Դեմոկրատները լայնածավալ հետաքննություններ են պատրաստում Թրամփի և նրա գործարար շրջապատի նկատմամբ Ֆինլանդիայի սահմանապահ ծառայությունը միգրանտների անօրինական տեղափոխման խոշոր միջազգային ցանց է բացահայտել Հայաստանում եղանակը կտրուկ կփոխվի 

Այ գավառական ծաղրածու. Վիգեն Սարգսյանը՝ Հայկ Մարությանին

Բլոգոսֆերա

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրված Հայկ Մարությանի երեկվա ելույթին, որի ժամանակ նա հայտարարել էր, որ «Հայաստանում իրավիճակը շատ պարզ է՝ կան սպիտակ ուժեր և կան սև ուժեր, վերջ։ Մենք սպիտակ ուժերն ենք, իսկ բոլոր նրանք, ովքեր չեն ուզում, որ մենք հաջողություն ունենանք, ես կարող եմ ասել, որ սև ուժերն են»։

«Այ գավառական ծաղրածու,

Դու ո՞վ դարձար, որ մեր հասարակությունը սևերի և սպիտակների կիսես: Անկախ նրանից, թե որքան սուր կարող են լինել մեր հայրենակիցների զգացմունքներն անցյալի սխալների նկատմամբ կամ խորը հավատն ապագայի հանդեպ, անկախ նրանից, թե որքանով կհաջողի ներկայիս կառավարությունը, կամ հիասթափության ալիքի կհանգեցնի այն, որևէ մեկն իրավունք չունի դասելու երևանցիներին սևերի և սպիտակների:

Դու քարոզարշավը չսկսած ցուցադրեցիր քո քաղաքական բոբիկությունը և ցածր բարոյականությունը: Երկրի և քաղաքի ապագայով մտահոգ գործիչը նույնիսկ և հատկապես հասարակության իրական պառակտվածության պարագայում պետք է ջանք չխնայի կամրջելու այդ բացը: Իսկ նոր անջրպետներ ստեղծելը թույլի, անվստահի, մեծամիտ և հասարակության վրա թքած ունեցող մարդու գործելաոճ է:

Կան շատ մարդիկ, ովքեր ուզում են հավատալ Նիկոլ Փաշինյանին, բայց մեծ սխալ են համարում նրա կողմից քո առաջադրումը: Նրանցից շատերը, կարող է համարեն, որ դու չունես բավարար փորձ և գիտելիք` մայրաքաղաք կառավարելու համար: Շատերի համար էլ կարող է ավելի համոզիչ լինեն այլ թեքնածուների նախընտրական ծրագրերը: Ոմանք կբարդույթավորվեն ձայն տալ բիգուդիավոր տղամարդու: Դա դեռ ոչ մեկին սև չի դարձնում:

Կան նաև մարդիկ, շատ ազնիվ մարդիկ, որ բացարձակ չեն կիսում Նիկոլ Փաշինյանին ապագայի տեսլականը և հատկապես նրա կադրային քաղաքականության նկատմամբ լուրջ վերապահումներ ունեն, և դա ևս նրանց սև չի դարձնում: Դա է ժողովրդավարական հասարակության էությունն ու ընտրությունների բուն իմաստը: Ուստի, քո ասածը լրջագույն խնդիր է նաև մեր երկրում ժողովրդավարական արժեքների տարածման, ինստիտուտների ամրապնդման, ազատ ընտրությունների անցկացման տեսակետից:

Քո վարքագիծը վիրավորական է ոչ միայն ընտրարշավին մասնակցող մեկ տասնյակից ավել մրցակիցներիդ համար, այլև ողջ հասարակության, այդ թվում նրանց, ով այս կամ այն պատճառով մտադիր էր քվեարկել քո օգտին:

Հասկանալի է, որ անճաշակ և անբան սերիալներումդ, որոնցով արդեն մեծ վնաս ես հասցրել բազմաթիվ հայ երեխաների, որոնց այդ հումորը սկսում է ծիծաղելի թվալ, սովորել ես մոնտաժի: Հանրային քաղաքականության մեջ խոսքիդ համար պետք է սովոորես պատասխան տալ, և իմանաս, որ թուլության նշան է հանրայնորեն արտահայտած խոսքդ թաքցնելու խղճուկ փորձը: Իզուր էիր մոնտաժում` ասել ես այն, ինչին հավատում ես: Անկեղծ կարծում ես, որ քեզ չընտրողը` սև է: Քեզ իրոք էն սերիալներիդ մեջի, լեզուս էլ չի պտտվում ասեմ «տղու» տեղն ես դրել:

Չգիտեմ, որքանով քո շրջապատը քեզ դա կբացատրի, բայց քարոզարշավիդ մեկնարկն այնքան վատն է, որ իրեն հարգող թեկնածուն, քո փոխարեն, միայն մեկ ճանապարհ կտեսներ շտկելու վիճակը` ինքնաբացարկ հայտարարելով: Մի գուցե ցուցակիդ մեջի այլ թեկնածուներն այդ գործից մի քիչ ավելի լավ գլուխ հանեն: Ախր 2800 տարեկան քաղաք կառավարելն ամեն մեկի խելքի բան չէ»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հռոմի պապը կոչ է արել դադարեցնել Ուկրաինայում պատերազմը Ցանկացած երկիր, որը կօգնի ԱՄՆ-ին Իրանի վրա հարձակման գործում, կդառնա իրանական հրթիռների թիրախ. Ալի Նիկզադ Վրեժխնդիր լինելու համար զինվել են ու դարանակալել եղբայրներին պատկանող խանութի մոտ. Էջմիածնում կանխել են հաշվեհարդարը Իրանի գերագույն առաջնորդ Խամենեին հանդիպել է Մասուդ Փեզեշքիանի հետ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին հայց է ներկայացրել՝ ընդդեմ Պետական եկամուտների կոմիտեի Ֆորլանը վերադառնում է այնտեղ, որտեղ անջնջելի հետք է թողել․ ԱԱ-2010-ի լավագույն ֆուտբոլիստը գլխավորել է Ուրուգվայի հավաքականը Զելենսկին հայտարարել է, որ շատ երկրներ դեմ են ուկրաինական բալիստիկ հրթիռներին Իրանի բանակ․ ԱՄՆ-ն ստիպված կլինի հաշվի նստել Հորմուզի նեղուցի նոր իրողությունների հետ Նոր մանրամասներ Դաշտավանում տեղի ունեցած ծեծկռտուքից. Կան ձերբակալվածներՄեսսիին նվիրված գոլը չփրկեց «Ինտեր Մայամիին»․ «Մոնտերեյը» հաղթեց 90+7-ին Reuters․ Դեմոկրատները լայնածավալ հետաքննություններ են պատրաստում Թրամփի և նրա գործարար շրջապատի նկատմամբ Ֆինլանդիայի սահմանապահ ծառայությունը միգրանտների անօրինական տեղափոխման խոշոր միջազգային ցանց է բացահայտել Հայաստանում եղանակը կտրուկ կփոխվի Բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Ազիզյան Իրանը հրապարակել Մոջթաբա Խամենեիի առաջին տեսանյութը (տեսանյութ) Մեսսին վերադարձել է Ռոսարիո՝ հորը վերջին հրաժեշտը տալու Մենք չենք բանակցում ԱՄՆ-ի հետ․ Արաղչին պարզաբանել է Թեհրան–Վաշինգտոն շփումների ձևաչափը Իրավիճակը վատագույնն է պատերազմի սկզբից ի վեր․ Ուկրաինայում ահազանգում են ՀՕՊ-ի խնդիրների մասին Նոր Ախուրյան, Նոր Կյանք, Կառնուտ և Քեթի․ դպրոցական ճանապարհների համար՝ 314 մլն դրամ ԱՄՆ Սենատ է ներկայացվել Լիբանանին օգնելու օրինագիծ Ուկրաինան կարող է Թուրքիայից ստանալ 70 ATACMS հրթիռներ Վաղը Երևանի և մարզերի մի շարք հասցեներում երկար ժամանակ լույս չի լինիՀայաստանի գլխավոր պրոբլեմը միայն նիկոլիզմը չէ․ Շարմազանով Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնին նախորդող պահքի Բարեկենդանը Արտակարգ իրավիճակ՝ Սևանում. Մանրամասներ Օդեսան դարձել է ռուսաստանյան գիշերային զանգվածային հարձակման հիմնական թիրախը. Կան զոհեր5 հաղթանակ անընդմեջ․ Ծառուկյանը վերադառնում է և բացահայտ ֆավորիտ է UFC 331-ում WP․ Պենտագոնը ԱՄՆ պաշտպանական ընկերություններից պահանջել է արագացնել զենքի արտադրությունը Թուրքիան կարող է Ուկրաինային փոխանցել ամերիկյան բալիստիկ հրթիռներ․ հայտնի են քանակները Տարոյի աստղագուշակություն. ում են քարտերը խոստանում հաջողություն, փոփոխություն և նոր հնարավորություններ Ջուր հավաքեք. Երկար ժամանակ ջուր չի լինելու Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք Դաշտավան գյուղում. կա 10-ից ավելի վիրավոր Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Բելգորոդի վրա․ Վիրավորների թվում երեխաներ կանԵրևանում բախվել են «Mazda» ավտոմեքենան ու «Honda» մոտոցիկլը 2026թ. առաջին կիսամյակի տվյալներով 2025թ. նույն ամիսների համեմատ շինարարությունն աճել է 24.5%-ով. Եղիազար Վարդանյան Թուրքիան ՌԴ-ին և Ուկրաինային է փոխանցել ռազմական գործողությունների մորատորիումի առաջարկը Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցի բացման պայմանները Ի՞նչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում 11 տարի առանց մազ կտրելու. Հնդկաստանի բնակչուհին սահմանել է մազերի երկարության համաշխարհային ռեկորդ Ford-ը պատրաստում է «ժողովրդական» էլեկտրական պիկապ՝ «Ֆորմուլա-1»-ի տեխնոլոգիաներով Երրորդ համաշխարհային պատերազմ, ՉԹՕ-ներ և իշխանափոխություն Ռուսաստանում․ Վանգայի ո՞ր մարգարեություններն իբր պետք է իրականանան 2026 թվականին Գիտնականները հայտնաբերել են սունկ, որը տարբեր երկրների մարդկանց մոտ առաջացնում է միանման հալյուցինացիաներ Ո՛չ ուսուցչի փոխարեն. բացահայտվել է ռոբոտների իդեալական դերը դպրոցում Գիտնականները երգեցիկ թռչունների մոտ հայտնաբերել են մարդկային լեզվի առանցքային հատկանիշներից մեկը Ամենահազվադեպ տեսարանը․ Ավստրալիայի ափերի մոտ դրոնը նկարահանել է սապատավոր կետի ծնունդը (տեսանյութ) Օգոստոսի 9-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրՕգոստոսի 9-ի օրվա խորհուրդըԱրգամ Աբրահամյանը երկու ամսով կալանավորվել էՄիհրան Ծառուկյանի և Արփի Գաբրիելյանի հանգիստը՝ Շանհայում (Լուսանկարներ) Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Վարուժը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին
Ամենադիտված