Ֆուտբոլի հավաքականի ֆուտբոլիստները նոր մարզահագուստի մասին
Սպորտ
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ֆուտբոլիստները լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին նաև նոր մարզահագուստից:
Ազգային ընտրանին այսուհետ կհագնի «Macron» ֆիրմայի մարզադահագուստ, իսկ մինչ այս թիմը կրում էր «Adidas»:
Սարգիս Ադամյան. «Լավ են, որակով»:
Արազ Օզբիլիս. «Այլևս «Ադիդաս» չենք կրելու: Իսկ դրանից առաջ էլ «Հումել» էինք հագնում: Իմ կարծիքով ոչ մի տարբերություն չկա»:
Արթուր Սարկիսով. «Ինչ կարող եմ ասել, կարծես լավ մարզահագոստ է»:
Գևորգ Ղազարյան. «Տարբերություն չկա, թե ինչ կհանգնենք: Մեզ միևնույնն է»:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Ազգերի լիգայի շրջանակներում սեպտեմբերի 6-ին Երևանում կմրցի Լիխտենշտեյնի, իսկ սեպտեմբերի 9-ին արտագնա խաղում ուժերը կչափի Մակեդոնիայի ընտրանու հետ:


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը