Ֆուտբոլի հավաքականի նորեկը` թիմին միանալու մասին
Սպորտ
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նորեկ շվեդական «Գյոտեբորգ»-ի ֆուտբոլիստ Անդրե Չալըշըրը ուրախ է ընտրանին միանալու համար:
«Շատ հաճելի է այստեղ լինել: Ես առաջին անգամն եմ այստեղ: Ուրախ եմ թիմին միանալու համար: Ամեն ինչ շատ պրոֆեսիոնալ է կազմակերպած: Մենք պետք է հաղթենք Լիխտենշտեյնին, մենք ունենք դրա կարիքը: Բայց չպետք է թերագնահատենք նրանց և անենք ամեն ինչ մեր ուժերի ներածին չափով»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Չալըշըրը:
Վերջինիս խոսքով՝ հավաքականի մյուս ֆուտբոլիստները լավ են տրամադրված և պատրաստական են օգնելու ամեն ինչում:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Ազգերի լիգայի շրջանակներում սեպտեմբերի 6-ին Երևանում կմրցի Լիխտենշտեյնի, իսկ սեպտեմբերի 9-ին արտագնա խաղում ուժերը կչափի Մակեդոնիայի ընտրանու հետ:


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը