Նյութեր են հավաքում Տիգրան Սարգսյանի դեմ, որպեսզի քրեական գործ հարուցվի. «168 ժամ»
Հայկական Մամուլ
«168 ժամ» թերթը գրում է.
«168 ժամ»-ի տեղեկություններով՝ իշխանություններն ակտիվորեն նյութեր են հավաքում ՀՀ նախկին վարչապետ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի դեմ, որպեսզի քրեական գործ հարուցվի նաեւ նրա դեմ:
Նույն աղբյուրների հավաստմամբ՝ նրա դեմ գործընթացը ավելի վաղ պետք է սկսվեր, սակայն դրան խանգարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ հարուցված գործից հետո Ռուսաստանից բուռն արձագանքը, որը ռուսական կողմից ընկալվեց որպես ՀԱՊԿ-ի նպատակադրված վարկաբեկման գործընթաց ՀՀ իշխանությունների կողմից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)