ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալի ունեցվածքը. «Փաստ»
Հայկական Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը երկու բնակարան ունի, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից:
Բնակարաններից բացի Անափիոսյանը հայտարարագրել է 6 միլիոն 500 հազար դրամ և 25 հազար ամերիկյան դոլար դրամական միջոցներ: Եկամուտներն էլ կազմել են 6 միլիոն 246 հազար դրամ և ստացվել 6 տարբեր աշխատավարձերի հանրագումարից:
Համաձայն պաշտոնական կենսագրության, Անափիոսյանը քաղաքագիտության մագիստրոս է, 2014 թ.–ից զբաղեցնում էր Հանրային քաղաքականության ինստիտուտի տնօրենի պաշտոնը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)