Մարիա Շարապովան լքեց պայքարը
Սպորտ
Ռուսաստանցի թենիսիստուհի Մարիա Շարապովան դուրս մնաց ԱՄՆ-ի բաց առաջնության հետագա պայքարից:
Մրցաշարի 4-րդ շրջանում Շարապովան ուժերը չափեց Կարլա Սուարես Նավարոյի հետ և պարտվեց 4:6, 3:6 հաշվով: Պայքարը տևեց մեկ ժամ 33 րոպե:
Կիսաեզրափակիչ դուրս գալու համար Սուարես Նավարոն ուժերը կչափի Մեդիսոն Քիսի հետ:
Կանանց եզրափակիչը կկայանա սեպտեմբերի 8-ին:
Նշենք, որ մրցաշարի՝ կանանց պայքարի գործող չեմպիոնը Սլոան Սթիվենսն է:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)