Այսօր Տոնն է Սրբոց Թարգմանչաց «Հրապարակ». Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի «Հրապարակ». Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ «Հրապարակ». Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսել Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց․ «Ժողովուրդ» «Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի «Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ» Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ» ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ» ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրները, բացի Ադրբեջանից, կողմ են ՖԻՖԱ-ի ղեկավարության փոփոխությանը Թուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկել 

Ինչու Փաշինյանը չի գնա նման քայլի...

Վերլուծական
Մամուլում այսօր տեղեկատվություն է տարածվել, թե քաղաքական շրջանակներում լուրեր են շրջանառվում այն մասին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի փոխարեն նպատակադրվել է տեսնել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին: Որքանով էլ նման սցենարի հավանականությունը զրոյական է թվում, այնուամենայնիվ, պետք է նաև վերլուծել վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանի այն քայլերը, որոնք կարող են ապագայում հանգեցնել նման փոխատեղման:
 
Այսօր, Արմեն Սարգսյանը, չնայած իր ունեցած քաղաքական ռեսուրսներին և լծակներին՝ շարունակում է մնալ քաղաքական գործընթացների ստվերում: Դժվար է ասել՝ դա Սարգսյանի՞ որոշումն է, թե՞ նոր իշխանությունների որդեգրած ռազմավարության արդյունք: Գաղտնիք չէ, որ այսօր Փաշինյանը որևէ ցանկություն չունի հրաժարվել սուպերվարչապետությունից, առավել ևս՝ ավելացնել նախագահի լիազորությունները: Տպավորություն է, որ այսօր իշխանությունների համար առավել արժեքավոր է Սարգսյանի ավտոմեքենան, որը ծառայում է բարձրաստիճան հյուրերին տեղափոխելուն, քան ինքը՝ Սարգսյանը, ով, իհարկե, կարող էր օգտագործել իր հեղինակությունը և միջազգային կապերը լուծելու համար նոր իշխանությունների համար ամենաբարդ՝ ներդրումների հարցը: Սակայն կառավարությունը այս պահին կարծես թե չի ցանկանում Սարգսյանին այդչափ խորքային ներքաշել խաղի մեջ, միևնույն ժամանակ, նրանից հրաժարվելու միտում էլ չի նկատվում՝ Փաշինյանը դժվար թե գտնի նախագահի պաշտոնին հարիր նման կալիբրի որևէ այլ գործչի: Ինչ վերաբերվում է Արմեն Սարգսյանին Լևոն Տեր-Պետրոսյանով փոխարինելուն, ապա նման սցենարը կարող է հավանական դառնալ միայն մեկ պարագայում՝ երբ օրակարգում հայտնվի, այսպես ասած, «տարածքների հանձնման» հարցը: Տեր-Պետրոսյանի մոտեցումն այս հարցում քաջ հայտնի է: Սակայն այս պահին նման օրակարգ չկա, համենայն դեպս՝ առերևույթ:
 
Մյուս կողմից՝ շատ կարևոր հարց է, թե որը կարող է լինել Սարգսյանի փոխատեղման պատճառը: Գուցե այն, որ քաղաքականություն է վերադարձել Ռոբերտ Քոչարյա՞նը: Չմոռանանք, որ թե՛ Քոչարյանը, թե՛ Սարգսյանը հանդիսանում են նախկին համակարգի ներկայացուցիչներ: Կարո՞ղ է արդյոք այդ տանդեմը որոշակի վտանգ ներկայացնել Նիկոլ Փաշինյանի քաղաքական պլանների համար: Այս հարցին միանշանակ պատասխանելը անչափ բարդ է, քանի որ կարող ենք հիմնվել միայն որոշակի փոխադարձ մեսիջների վրա, որոնք այս ընթացքում հնչել են երկու կողմից էլ: Քոչարյանի շնորհավորանքը Սարգսյանի պաշտոնավարման կապակցությամբ թեև քաղաքական պրակտիկայում ընդունված երևույթ է, միևնույն ժամանակ՝ շատերն այս շնորհավորանքի տակ նկատեցին քաղաքական կսմիթ: Քոչարյանը Սարգսյանին մաղթել էր «քաջ առողջություն»: Չմոռանանք, որ 1996-ին, երբ Սարգսյանը թողեց վարչապետի պաշտոնը առողջական խնդիրների պատճառով, նրա տեղը հրավիրվեց հենց Քոչարյանը: Կարո՞ղ է արդյոք Սարգսյան–Քոչարյան զույգը որոշակի կոնսոլիդացիայի գնալ՝ այն էլ՝ Փաշինյանի թիկունքում: Այս պահին նման նախանշաններ չկան, միևնույն ժամանակ, Սարգսյանը ավելի հաճախ է սկսել ակնարկել՝ նախագահի լիազորությունները ավելացնելու անհրաժեշտության մասին: Գուցե դա է այն գինը, որը ակնկալում է ստանալ է Սարգսյանը…
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Այսօր Տոնն է Սրբոց Թարգմանչաց«Հրապարակ». Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի«Հրապարակ». Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ«Հրապարակ». Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսելՀոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց․ «Ժողովուրդ»«Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի «Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ»Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ»ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ»ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրները, բացի Ադրբեջանից, կողմ են ՖԻՖԱ-ի ղեկավարության փոփոխությանըԹուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկելApple-ը կրճատում է iPhone 18 Pro և Pro Max-երի արտադրությունը՝ պահանջարկի անկման պատճառովՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանըՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում էՕվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում էԹրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդըԲեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսըՊանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԷրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի»Օվերչուկ․ աշխարհում դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնելՎրաստանում առաջին TUMO կենտրոնն է բացվելՄինսկում բողոքի նոտա են հանձնել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին«Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտից հեռախոս և թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերելԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբԱֆրիկան ձգտում է իր քաղաքացիներին վերադարձնել Ուկրաինայի գերությունից. BloombergՔննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներըԻրանի արտգործնախարարը մեկնաբանել է Ռուսաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ հանդիպումը Սիցիլիայում հզոր տորնադոների պատճառով շուրջ 10 մարդ է վիրավորվելՄոլդովան Եվրոպական խաղաղության հիմնադրամից ստացել է 317 մլն եվրո պաշտպանության համարՀանրահայտ լիվերպուլյան ակումբը վաճառվում էՀամաշխարհային բանկը ներկայացրել է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսության աճի կանխատեսումը մինչև 2028 թվականըՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՀազարավոր զոհերի,կորցրած հայրենիքի պատասխանատվությունը ձեր ուսերին է. Սողոմոնյանն` իշխանություններինՀայաստանը դիտարկում է Օմանն արտահանման և լոգիստիկ նոր ուղղություն դարձնելու հնարավորությունը51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Զելենսկին Կլիչկոյին մեղադրել է Կիևում «կայունության ծրագրերի» ձախողման համարԳնահատվել են Գլխավոր դատախազության ներկայացուցիչների մասնագիտական ծառայությունն ու նվիրումը. պետական պարգևներ՝ դատախազներինԿա՛մ ինձ փող կտաք, կա՛մ զիջումների կգնամ, վերջնաժակետը մոտ է․ ինչ է սպասվում ՀՀ-ին՝ ԵԱՏՄ-ում (տեսանյութ) «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում. Արարատի փոխքաղաքապետի եղբայրը տեղում մահացել է ՏԱՍՍ․ ՆԱՏՕ հետախուզական ինքնաթիռը կրկին թռչում է Կալինինգրադի մարզի շուրջԵվրոպան պետք է արթնանա «Քնած գեղեցկուհու նինջից». ԱՄՆ պետքարտուղարՓաշինյանի խոսնակը հերքում է՝ Փաշինյան–Պուտին–Ալիեւ հանդիպում տեղի չի ունեցել ԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՀայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցեր են քննարկվել. Զելենսկին մեղադրել է Կլիչկոյին ձախողման համարԻնտերպոլը գործողություն է իրականացրել Հայաստանում և ևս 16 երկրում. Առգրավվել է Արցախյան պատերազմի հետ կապված զենք American Airlines-ը Starlink ինտերնետը հասանելի կդարձնի ինքնաթիռներումԻրանական լրատվամիջոցները հաղորդում են Հորմուզի նեղուցի հարավային հատվածում «հզոր պայթյունների» մասին
Ամենադիտված