Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձի մեջ չկա քաղաքական ենթատեքստ. Փաշինյան
Քաղաքական
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ Ռոբերտ Քոչարյանին ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձում քաղաքական ենթատեքստ չի տեսնում.
«Այս հարցը տեղավորվում է անձնական հարաբերությունների տիրույթում: Ընդհանրապես, հասցնելով ճանաչել ՌԴ նախագահին՝ կարող եմ ասել, որ նա շատ բարձր է գնահատում մարդկային կապերը, պահպանում է կապերը ներկա և նախկին ղեկավարների հետ: Դուք տեսաք, որ չնայած ԵՄ հետ ունեցած բավականին խնդրահարույց հարաբերություններին, նա մասնակցեց ավստրիացի բարձրաստիճան չինովնիկի հարսանիքին: Դա նշանակում է, որ Ռուսաստանը գնահատում է մարդկային հարաբերությունները, ինչը լավ է», - ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազանգի միջոցով շնորհավորել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)