Եկեք աբսուրդ բաներ չխոսենք․ Նիկոլ Փաշինյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանին նախագահ դարձնելու մասին
Քաղաքական
«Եկեք աբսուրդ բաներ չխոսենք»։ Այսպես լրագրողներին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով տարածված լուրերին, թե նա պատրաստվում է ՀՀ նախագահ դարձնել Լևոն Տեր-Պետրոսյանին։
«ՀՀ նախագահ ընտրվել է այս տարվա մարտին։ Դեռ 7 տարի էլ պետք է պաշտոնավարի»,-ասաց Փաշինյանը։
Նշենք, որ այսօր «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ «Քաղաքական շրջանակներում լուրեր են շրջանառվում այն մասին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի փոխարեն նպատակադրվել է տեսնել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին»։


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»