Ադրբեջանի բանակում 18-ամյա զինվոր է մահացել
Ադրբեջան
Ադրբեջանի բանակում մահացել է 18-ամյա ժամկետային զինծառայող Քենան Հասրեթ օղլու Դադաշովը:
Այս մասին հայտնում է ադրբեջանական meydan.tv-ն:
Մահացած զինվորն Ադրբեջանի Ասթարայի շրջանի Փալիքեշ գյուղի բնակիչ էր:
Ասթարայի շրջանի ղեկավարությունը Meydan TV-ի հետ զրույցում նշել է, որ իրենք զինվորի մահվան հանգամանքներից տեղյակ չեն, իսկ Փալիքեշ գյուղի ղեկավարությունը հայտնել է, որ զինվորի դիակը դեռևս գյուղ չի տեղափոխվել:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեպքի վերաբերյալ որևէ հրապարակում չի կատարել, և չի պատասխանել լրատվամիջոցի հարցերին:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)