Լրտեսության գործով դատապարտված՝ «Ինտեր ՌԱՕ»-ի նախկին թոփ մենեջեր Կարինե Ցուրկանի պատիժը մեղմացվել է Մոուրինյուն հեռացել է մամուլի ասուլիսից՝ Ռոնալդուի մասին հարցից հետո Մեծապես կարևորում ենք Լիբանանի հետ քաղաքական բարձր մակարդակի երկխոսության ամրապնդումը. Փաշինյանը՝ Սալամին ԱՄՆ ներգաղթի ծառայության գործակալները Սիեթլի օդանավակայանում՝ ինքնաթիռի մոտ, երկու մարդու են ձերբակալել Հրաչյա Քոչարի փողոցում բախվել են «Zeekr»-ը, «Mercedes»-ը և «Volkswagen»-հ. կան վիրավորներ Ամփոփելու ենք անցած տարիների մասշտաբային աշխատանքները, շարժվելու ենք առաջ նոր ու խոստումնալից ծրագրերով. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Նոյեմբերի 20-ին Փարիզում` Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունում, տեղի է ունեցել Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված Հայ լեզվաբանության 13-րդ միջազգային գիտաժողովի եզրափակիչ նիստը Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում ամերիկյան Patriot համակարգերի ռադարներին հարվածելու մասին Նոյեմբերի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Գիտնականները պարզել են, թե Երկրի վրա որտեղ են հանդիպում մեղուների ամենաշատ եզակի տեսակները Մինչև 7,7 մետր երկարությամբ հնագույն խոյադելֆինները խոշոր որս են արել դեռ 2 մլն տարի առաջ. PeerJ (լուսանկար) ՌԴ ինչ-որ պետական հիմնարկի պահակի աշխատող, Պիպո մականունով այս անձը նենգաբար ստում է՝ խոսելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, Գագիկ Ծառուկյանի և Սամվել Կարապետյանի հանդիպման մասին. Հենրիխ Դանիելյան 

Երևանում 33-ամյա տղամարդը «սխալ խաղադրույքի պատճառով» դաժանորեն սպանել է բուքմեյքերական գրասենյակի աշխատակցին

Իրավունք

«Առաջին լրատվական»-ը գրում է.

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է Կարեն Շահինյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

 

Ըստ առաջադրված մեղադրանքի՝ 2015 թվականի դեկտեմբերի լույս 24-ի գիշերը՝ ժամը 1-ի սահմաններում Կարեն Շահինյանը, գտնվելով Երևանի Մայիսի 9-ի փողոցում գործող «Գուդվին Բետ» բուքմեյքերական գրասենյակում, խաղադրույքներ է կատարել և տանուլ տալով՝ շահադիտական դրդումներով՝ գրասենյակի չհրկիզվող պահարանից գումար հափշտակելու նպատակով սպանել է գրասենյակի աշխատող Արթուր Ն.-ին՝ դանակի 23 հարված հասցնելով նրա գլխին, պարանոցին, կրծքավանդակի աջ և ձախ կեսերին, որովայնին, ձեռքերին… Այնուհետև, ըստ մեղադրանքի, Կարեն Շահինյանը գրասենյակի չհրկիզվող պահարանից հափշտակել է 189 հազար 650 դրամ գումար և դիմել է փախուստի:

Նախաքննական մարմինը Կարեն Շահինյանին մեղադրանք էր առաջադրել ծանրացուցիչ հանգամանքում՝ շահադիտական դրդումներով սպանություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով:

2015 թվականի դեկտեմբերի 24-ին Կարեն Շահինյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Նա հայտնաբերվել է 2016 թվականի փետրվարի 18-ին Ռուսաստանի Օրենբուրգի շրջանում և առնվել է արգելանքի տակ, ապա տեղափոխվել է Հայաստան:

1983 թվականին ծնված Կարեն Շահինյանը, ըստ դատական ակտի, նախկինում՝ 2010 թվականին դատապարտվել էր թմրամիջոցների հետ կապված հանցավոր արարքների համար, ազատություն էր դուրս եկել 2014 թվականի ապրիլի 22-ին: Դատվածությունը մարված չէր:

Դատարանում Կարեն Շահինյանը իրեն մասնակի է մեղավոր ճանաչել: Նա հայտնել է, որ պարբերաբար խաղադրույքներ է կատարել «Գուդվին» բուքմեյքերական գրասենյակում: Մտերմացել է գրասենյակի աշխատող Արթուր Ն.-ի հետ:

Դեպքի նախորդ օրը՝ 2015 թվականի դեկտեմբերի 23-ի առավոտյան, ինքը գնացել է ծնողների տուն: Եղբոր հետ գնացել է բանկ, եղբայրը վարկով գումար է վերցրել ու խոստացել է երեկոյան իրեն 500 դոլար տալ՝ ամանորյա ծախսերի համար:

Մինչև եղբոր խոստացած գումարը վերցնելը ինքը զանգել է «Հրազդան» ՔԿՀ-ում պատիժ կրող ծանոթ դատապարտյալ Անդրանիկին ու պարտքով գումար է խնդրել նրանից: Անդրանիկը չի մերժել, ասել է, թե ումից կարող է պարտքով 50 հազար դրամ վերցնել: Ինքը Անդրանիկի ասած մարդու հետ հանդիպել ու վերցրել է այդ գումարը:

Դրանից հետո եղբայրն իրեն տվել է 500 դոլար ու 40 հազար դրամ:

Երեկոյան ինքը գնացել է «Գուդվին» բուքմեյքերական գրասենյակ և խաղադրույքներ է կատարել: Այնտեղ տանուլ է տվել, գնացել է մեկ այլ գրասենյակ, շարունակել է դրույքներ կատարել:

Տուն գնալու ճանապարհին զանգել է «Գուդվինի» աշխատող Արթուրին, իմացել է, որ նա դեռ գրասենյակում է: Ինքն էլ է գնացել այնտեղ:

Խաղադրույքներ է կատարել «Լոտո» խաղի վրա: Երբ ցանկացել է տուն գնալ, Արթուրը խնդրել է, որ սպասի՝ իրեն էլ մեքենայով տուն տանի, քանի որ իրենք մոտիկ են ապրել: Ինքը համաձայնել է:

Այդ ընթացքում Արթուրը հաշվարկ է կատարել, իսկ ինքը շարունակել է խաղադրույքներ կատարել:

Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լրտեսության գործով դատապարտված՝ «Ինտեր ՌԱՕ»-ի նախկին թոփ մենեջեր Կարինե Ցուրկանի պատիժը մեղմացվել է Մոուրինյուն հեռացել է մամուլի ասուլիսից՝ Ռոնալդուի մասին հարցից հետո Մեծապես կարևորում ենք Լիբանանի հետ քաղաքական բարձր մակարդակի երկխոսության ամրապնդումը. Փաշինյանը՝ Սալամին ԱՄՆ ներգաղթի ծառայության գործակալները Սիեթլի օդանավակայանում՝ ինքնաթիռի մոտ, երկու մարդու են ձերբակալել Հրաչյա Քոչարի փողոցում բախվել են «Zeekr»-ը, «Mercedes»-ը և «Volkswagen»-հ. կան վիրավորներ Ամփոփելու ենք անցած տարիների մասշտաբային աշխատանքները, շարժվելու ենք առաջ նոր ու խոստումնալից ծրագրերով. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Նոյեմբերի 20-ին Փարիզում` Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունում, տեղի է ունեցել Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված Հայ լեզվաբանության 13-րդ միջազգային գիտաժողովի եզրափակիչ նիստըԻրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում ամերիկյան Patriot համակարգերի ռադարներին հարվածելու մասին Նոյեմբերի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Գիտնականները պարզել են, թե Երկրի վրա որտեղ են հանդիպում մեղուների ամենաշատ եզակի տեսակները Մինչև 7,7 մետր երկարությամբ հնագույն խոյադելֆինները խոշոր որս են արել դեռ 2 մլն տարի առաջ. PeerJ (լուսանկար) ՌԴ ինչ-որ պետական հիմնարկի պահակի աշխատող, Պիպո մականունով այս անձը նենգաբար ստում է՝ խոսելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, Գագիկ Ծառուկյանի և Սամվել Կարապետյանի հանդիպման մասին. Հենրիխ Դանիելյան Բաթումիում նախատեսում են առնվազն 50 մարդ վարձել՝ թափառող կովերին բռնելու համար Honda-ն և Toyota-ն հետ են կանչում 1,6 մլն ավտոմեքենա. Պատճառը հայտնի էՎարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում Իսրայելում տղամարդուն տնային կալանքի են ենթարկել նախկին վարչապետին և նրա որդուն սպառնալուց հետո Ոսկու ձուլակտոր և «ավազե մարմին». անգլոսաքսոնական ազնվականության գերեզմանատանը առանց ոսկորների արտասովոր գերեզման են հայտնաբերել Ռուսաստանը մշակում է 3D սարք՝ տիեզերքում սնունդ «տպելու» համար Ֆրանսիայում գների աճի դեմ բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են սկսվել ոստիկանության հետ Ավելի քան 27 հազար հարկադիր վտարում․ Գերմանիայում աճում է անօթևան մնալու վտանգը Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 9 պաղեստինցի է զոհվել Կենդանակերպի այս նշանները մինչև 40-ը բախվում են անհաջողությունների, իսկ հետո դրական փոփոխություններ են լինում Գիտնականները բացահայտել են իմունային համակարգի ծերացման երեք մեխանիզմ, որոնք մեծացնում են քաղցկեղի և վարակների վտանգը Շվեյցարիան հանրաքվեի կդնի զենքի արտահանման սահմանափակումները մեղմացնելու հարցը Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո ԲուլգարինԻրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը»Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածուTASR․ Սլովակիայում անհայտ նյութի արտահոսքի պատճառով 40 մարդ է հոսպիտալացվելԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՖրանսիացի քաղաքական գործիչը զգուշացրել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վտանգների մասինՄոլդովայի նախկին պատգամավորը Սանդուին մեղադրել է տնտեսական ճգնաժամի համարԿարմիր խաչը պատրաստ է մասնակցել Կոնստանտինովկայի մարդասիրական առաքելությանըԻրանցի պատգամավորը պնդում է՝ երկիրը փաստացի դուրս է մնացել միջուկային պայմանագրիցՀայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրումՀունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսՊատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել ՏաշքենդումՀայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ ԹադևոսյանՅոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցըTesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու«Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասինGoogle-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ինMicrosoft-ի նոր լեզվական մոդելն աշխատում է անմիջապես օգտատիրոջ համակարգչումՅուպիտերի ստվերում երևաց Եվրոպա արբանյակի թաքնված օվկիանոսի հնարավոր հետքըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը0,04 նանոմետր․ եվրոպական ռենտգենյան լազերը գերազանցեց իր ռեկորդը«Claude»-ի ստեղծողը բորսայական տեղաբաշխումից ստացավ 91,6 միլիարդ դոլարՓաշինյանի բուլդոզերն առաջ է գնում, իսկ դիմադրությունը ուշանում է. Մելիք-ՇահնազարյանՄարտկոցի ներսը՝ չորս չափումներով․ որտե՞ղ են լիթիումի իոններն ավելի արագ շարժվում«Վոյաջեր 1»-ի ազդանշանին այժմ մեկ ամբողջ օր է պետք Երկիր հասնելու համար«Ղրիմի կամուրջը չի մնալու»․ Զելենսկին նոր հարվածների իրավունքն է պնդում
Ամենադիտված