Գարգառ գյուղի հարակից անտառում ծառեր են հատվել
Հայաստան
Սեպտեմբերի 4-ին, ժամը 19.00-ի սահմաններում, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, շրջագայություն կատարելիս, Գարգառ գյուղի դաշտամիջյան ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են 1964 թ. ծնված Սուրեն Ք.-ի վարած «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան, որի բեռնախցիկում եղել է մոտ 1 խմ բոխու նմանվող փայտանյութ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, Սուրեն Ք.-ն նշված փայտանյութի համար համապատասխան փաստաթղթեր չի ներկայացրել և հայտնել է, որ փայտանյութը պատկանում է իրեն, բենզասղոցով նույն օրն ապօրինի հատել է Գարգառ գյուղի հարակից անտառից:
Վնասի չափը պարզվում է: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք: Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)