Վալերի Օսիպյանը սպայական կոչումներ է շնորհել
Հայաստան
Ոստիկանության համակարգի տարբեր ստորաբաժանումների 3 ծառայողներ առաջին սպայական ուսադիրները սեպտեմբերի 5-ին ստացան անձամբ ոստիկանության պետից։ Նրանք աչքի են ընկել բարեխիղճ և սրտացավ ծառայությամբ։ Վալերիյ Օսիպյանի հրամանով էլ ծառայությունը շարունակելու են արդեն միջին խմբի պաշտոններում։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ոստիկանության պետը, շնորհավորելով սպաներին, հույս հայտնեց, որ նրանք օր օրի կավելացնեն մասնագիտական գիտելիքները, ծառայությանը կվերաբերվեն ավելի սրտացավ՝ ուղենիշ ունենալով, որ հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդումը յուրաքանչյուր ոստիկանի խնդիրն է՝ անկախ կոչումից ու պաշտոնից։
Վալերի Օսիպյանը ևս մեկ անգամ փաստեց՝ իրենց աշխատանքով ոստիկանի, և, առհասարակ, համակարգի պատիվը բարձր պահող ծառայողները մշտապես գնահատվելու և խրախուսվելու են։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)