Գիտնականները համեմատել են նաև սրտային հիվանդությունների առաջացման հաճախակիությունը այն հիվանդների շրջանում, ովքեր ընդունել են դիկլոֆենակ և այլ ցավազրկողներ: Արդյունքում պարզվել է, որ դիկլոֆենակ ընդունող դանիացիները միջինը սրտի մեկ նոպա ավելի են ունեցել, քան նրանք, ովքեր գործածել են իբուպրոֆեն կամ նապրոկսեն: Դրանից բացի, ցավազրկման համար դիկլոֆենակ օգտագործած հիվանդները երեք անգամ ավելի հաճախ են տառապել սրտային հիվանդություններով, քան պարացետամոլ գործածողները:

med.news.am