Գրպանահատությունը կքրեականացվի
Իրավունք
ՀՀ կառավարության սեպտեմբերի 6-ի նիստում ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն առաջարկեց քրեականացնել բնակարանից գողությունը և գրպանահատությունը։
Ըստ նախարարի՝ բնակարանից 5000 դրամ գողության դեպքում պետք է պատասխանատվության ենթարկել, քանի որ վտանգավորության աստիճանը շատ մեծ է։
«Բնակարանից գողություն անողը չի պլանավորում 5000 դրամ գողանալ, եթե գտել է 5000 դրամ և դա է գողացել՝ դրա վտանգավորդության աստիճանը չի նվազում»,-նկատեց Զեյնալյանը։
Նախարարն առաջարկում է քրեականացնել նաև գրպանահատությունը, որն այսօր լուրջ խնդիր է։
«Գողության դեպքերի կեսից ավելին իրականացվում են հասարակական տրանսպորտից և քաղաքացիների գրպանից։ Դրանք կազմում են շուրջ 65 տոկոս և դրանց չափը չի գերազանցում 50 000-ը»,-ասաց Զեյնալյանը և հավելեց, որ եղել է դեպք, երբ նույն անձը գրպանահատություն է իրականցրել 121 անգամ։
«Երբեմն երթուղայինների վարորդները հայտարարում են, որ զգուշացեք՝ կա գրպանահատ, քանի որ պայքարի այլ միջոց չկա։ Դրա համար առաջարկում ենք քրեականացնել․ սրանով կկանխվեն հետագա գողությունները։
Օրենքի նախագիծն ընդունվեց կառավարության կողմից։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)