Երեք հայ բռնցքամարտիկ կպայքարի ուսանողական աշխարհի առաջնության ոսկե մեդալների համար
Սպորտ
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի երեք անդամ կպայքարեն ուսանողական աշխարհի առաջնության ոսկե մեդալների համար: Այս մասին հայտնում է բռնցքամարտի ֆեդերացիան:
Էլիստայում ընթացող բռնցքամարտի ուսանողական աշխարհի առաջնությունում հայ մարզիկները շարունակում են փայլուն ելույթները: Հայաստանի 3 ներկայացուցիչ դուրս է եկել եզրափակիչ և այսօր կպայքարի ոսկե մեդալի համար: 56 կգ քաշային Ժորժիկ Մարությանը կմրցի ճապոնացի բռնցքամարտիկի հետ: 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանի մրցակիցը կլինի Հունգարիայի, իսկ գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանի մրցակիցը՝ Ռուսաստանի ներկայացուցիչը:
Հայ բռնցքամարտիկները Էլիստայում հանդես են գալիս մարզիչներ Վահան Ադիլխանյանի ու Բագրատ Նավոյանի գլխավորությամբ:


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը