Սամսոն Գալստյանը՝ Մարտի 1-ի գործով ԱԱԾ մասով հարուցված քրգործի մասին
Հայաստան
ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը օրերս հաղորդագրություն տարածեց Մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ նոր քրեական գործեր հարուցելու մասին:
Այնուհետև մամուլում սկսեցին լուրեր շրջանառվել, որ Մարտի 1-ի գործով ԱԱԾ մասով ևս քրեական գործ կհարուցվի, ավելին՝ արդեն կան հստակ անուններ՝ ԱԱԾ Սահմանադրության, հասարակական կարգի պահպանության, ահաբեկչության դեմ ուղղված պայքարի գլխավոր վարչության նախկին պետ Տիգրան Բարսեղյանը, ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության նախկին պետ Արզուման Հարությունյանը և Հրաչյա Հարությունյանը («Կրակեմ Հրաչ» մականվամբ):
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանն ասաց. «Մամուլի հրապարակումները ես չեմ կարող մեկնաբանել, հիմա ՀՔԾ-ում գործ է հարուցված և քննություն է ընթանում: Ես մամուլին փոխանցելու որևէ տեղեկություն չունեմ և տվյալ մարդկանց մասով ոչինչ չեմ կարող ասել»:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)