Խոշոր հրդեհ Բաքվում․ այրվում է նավթի պահեստների տարածքը Ռուս զինծառայողների կողմից Ուկրաինայի զինված ուժերի գնդապետ է սպանվել «Սեր». Անի Քոչարյանի նոր հրապարակումը ամուսնու հետ. (Լուսանկար) Գերմանիայի ԱԳՆ․ Վաշինգտոնի հանդիպումը պատմական ազդակ է ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում Մոսկվայում խարդախության գործով կալանավորել են դրոններ արտադրող ընկերության նախկին և գործող ղեկավարներին «Ձվերի պատերազմ» Կոսովոյի խորհրդարանում. պատգամավորը ձվեր է նետել գործող վարչապետի վրա (տեսանյութ) Դանակահարություն Նոր կյանք գյուղում. վնասվածքներ է ստացել 2 երիտասարդ Բժիշկը զգուշացրել է ականջակալների հիմնական վտանգի մասին «Ռոսատոմը» սկսել է մասնագետներին վերադարձնել Իրանի Բուշերի ատոմակայան Իրանի սրճարաններից մեկում կրակոցներ են հնչել․ կան զոհեր Չինաստանում մոտ 390,000 մարդ է տարհանվել «Դելֆին» թայֆունի պատճառով Կենդանակերպի այս նշանները չգիտեն, թե ինչպես խնայել. Փողը կարող է անհետանալ մեկ երեկոյի ընթացքում 

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբն արձագանքել է ՀՔԾ-ի պարզաբանմանը

Քաղաքական

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբն արձագանքել է Հատուկ քննչական ծառայության պարզաբանմանը, որով ծառայությունը հերքել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի հայտարարությանը, թե «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքի այն դրույթը, համաձայն որի մեղադրյալի անձնագիրը պահվում է վարույթն իրականացնող մարմնում, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումին համապատասխան, 2017 թվականին ճանաչվել է ՀՀ Սահմանադրությանը հակասող:

Ներկայացնում ենք Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի արձագանքը ՀՔԾ-ի պարզաբանմանը.

«ՀՀ հատուկ քննչական ծառայությունը՝ 2008 թվականի մարտի 1-ի և 2-ի դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործով Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների հրապարակային հայտարարություններին հրատապ արձագանքել է ՀՔԾ պաշտոնական կայքի 05.09.2018. «Պարզաբանում» վերտառությամբ հրապարակմամբ:

Ինչպես և նախկինում, հատուկ քննչական ծառայությունը /նշվածը չի վերաբերում ծառայության ամբողջ անձնակազմին, այլ միայն գործով որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող և հրապարակային հայտարարություններ կատարող անձանց/, «մասնագիտական բարձունքից» նախատինքի խոսքեր է հնչեցնում ոչ կոմպետենտության, փաստեր խեղաթյուրելու, հասարակությանը մոլորեցնելու վերաբերյալ, մինչդեռ դա կատարվում է այնպիսի փաստերի շարադրմամբ, որոնք ինքնին վկայում են այդպիսի մեղադրանքները հենց հատուկ քննչական ծառայությանը հասցեագրելու անհրաժեշտությունը:

Ներկայացված հարցադրման և ելույթի ամբողջական բովանդակությունից, փաստաբանի խոսքից մեկ հատված ներկայացնելը, այնուհետև դա ջանասիրաբար հերքելը, այն դեպքում, երբ այդ խոսքը ուղղված էր ոչ թե մասնագիտական շրջանակներին, այլ լայն հանրությանը և նպատակ ուներ իրողությունը և որոշումները հանրության համար հնարավորին մատչելի եղանակով ներկայացնելու, չի վկայելու հատուկ քննչական ծառայության ենթադրյալ մասնագիտական ունակությունների մասին, որովհետև ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը հասանելի է ամբողջ հասարակությանը (որոշման դետալները և ամբողջ տեքստին հղումը բերված են ստորև):

Անհրաժեշտություն է առաջանում «կոմպետենտ» անձանց պարզաբանել նաև, որ ՀՀ սահմանադրական դատարանի հիշյալ որոշումը կազմված չէ միայն եզրափակիչ հատվածից, այն ներառում է նաև դիմումի համառոտ բովանդակությունը, դատարանի հետազոտած փաստական և իրավական հանգամանքները, դատարանի իրավական դիրքորոշումները, որոնց նույնպես անհրաժեշտ է քաջատեղյակ լինել:

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը ներկայացրել է ՍԴ հիշյալ որոշման հիմնական դրույթները, ինչքանով որ դրանք վերաբերելի են քննարկվող հարցին.

«ՀՀ Սահմանադրական դատարանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա 2017 թվականի ապրիլի 4-ին կայացրել է թիվ ՍԴՈ-1360 որոշումը:

– Ներկայացված դիմումով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը խնդրել է որոշել «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրության 19-րդ կետի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխա¬նության հարցը:

Պատասխանողը /ՀՀ Ազգային ժողովը/ դիրքորոշում է հայտնել, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա «ձևավորված իրավակիրառ պրակտիկան այնքանով, որքանով չի ապահովում խափանման միջոցի վերացման դեպքում անձնագրերի անմիջապես վերադարձ դրանց տերերին, հակասում է ՀՀ Սահմանադրության պահանջներին» (որոշման 3-րդ կետի վերջին պարբերություն):

«Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ անձնագիրը կասկածյալից կամ մեղադրյալից կարող է վերցվել բացառապես խափանման միջոցի կիրառման դեպքում» (որոշման 7-րդ կետի նախավերջին պարբերություն):

«ՀՀ Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարել նաև շեշտել, որ խափանման միջոցի վերացման պահին անձի անձնագիրը ենթակա է անհապաղ վերադարձման: Ձևավորված պրակտիկան, երբ անձի անձնագիրը պահվում է իրավասու մարմնի մոտ «ստորագրություն` չհեռանալու մասին» խափանման միջոցը վերացնելու դեպքում, խախտում է ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` անձի ազատ տեղաշարժվելու իրավունքը:

Այս առնչությամբ ՀՀ Ազգային ժողովը ևս իր գրավոր բացատրության մեջ նշել է, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա ձևավորված իրավակիրառ պրակտիկան այնքանով, որքանով չի ապահովում խափանման միջոցի վերացման դեպքում անձնագրերի անմիջապես վերադարձ դրանց տերերին, հակասում է ՀՀ Սահմանադրության պահանջներին» (որոշման 7-րդ կետի վերջին պարբերություն):

Սահմանադրական դատարանը որոշել է՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի՝ «Կասկածյալի կամ մեղադրյալի անձնագիրը ժամանակավորապես վերցնում է հետաքննության կամ նախաքննության մարմինը» և «Կասկածյալի և մեղադրյալի անձնագիրը պահվում է վարույթ իրականացնող պաշտոնատար անձանց մոտ և վերադարձվում է հարուցված քրեական հետապնդումը դադարեցվելուց հետո անմիջապես» դրույթները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը սահմանադրաիրավական այնպիսի բովանդակության շրջանակներում, համաձայն որի` հետաքննության կամ նախաքննության մարմինը կասկածյալի կամ մեղադրյալի անձնագիրը ժամանակավորապես կարող է վերցնել բացառապես կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց (ստորագրություն չհեռանալու մասին կամ կալանք) կիրառելու մասին որոշման առկայության պայմաններում:

Ընդունում ենք, որ արված հայտարարությունը ձևական առումով չի համապատասխանում ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասին, այսինքն՝ օրենքի նորմը ինքնին չի ճանաչվել ՀՀ Սահմանադրությանը հակասող, եթե դրան չի տրվում այլ մեկնաբանություն, քան նշվել է ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից:

Միևնույն ժամանակ, վերանայելով փաստաբանի ելույթն ամբողջությամբ՝ պարզ է, որ օրենքի նշված դրույթի՝ սահմանադրությանը հակասելու վերաբերյալ դիրքորոշումը հայտնվել է հենց նշված նորմին՝ իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության մասով:

Նշվել է, որ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ անձի անձնագիրը չի կարող պահվել քննչական մարմնի մոտ, եթե առկա չէ համապատասխան խափանման միջոց: Արամ Օրբելյանն իր խոսքը կառուցել է պարզ, հանրությանը հասկանալի ձևակերպումներով, պահպանելով ՍԴ որոշման բովանդակային էությունն՝ առանց ներկայացնելու բարդ և իրավաբանական տերմիններով հագեցած տեքստը։ Եթե ՀՀ Սահմանադրական դատարանը արտահայտում է դիրքորոշում, որ օրենքի դրույթը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը՝ սակայն կոնկրետ մեկնաբանությամբ, ապա տարբերվող մեկնաբանությունը հակասում է ՀՀ Սահմանադրությանը (ինչի մասին ուղղակի մի շարք նշումներ կան հենց որոշման մեկնաբանական մասում):

Շնորհակալություն ենք հայտնում ՀՀ հատուկ քննչական ծառայությանը, որ հրապարակային հայտարարությամբ ընդունել են ՀՀ Սահմանադրական դատարանի որոշմանը քաջատեղյակ լինելը, ինչն ապագայում կբացառի ոչ իրավաչափ գործողություններ կատարելը՝ մասնագիտական անփութությամբ պատճառաբանելու հնարավորությունը: Նշված որոշման լույսի ներքո ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի օգոստոսի 13-ի որոշումից հետո մինչև սեպտեմբերի 5-ը, երբ ՀՔԾ-ն նոր խափանման միջոց ընտրեց, Ռոբերտ Քոչարյանի անձնագիրը չէր կարող իրավաչափ կերպով պահվել ՀՔԾ-ում»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Խոշոր հրդեհ Բաքվում․ այրվում է նավթի պահեստների տարածքը Ռուս զինծառայողների կողմից Ուկրաինայի զինված ուժերի գնդապետ է սպանվել«Սեր». Անի Քոչարյանի նոր հրապարակումը ամուսնու հետ. (Լուսանկար) Գերմանիայի ԱԳՆ․ Վաշինգտոնի հանդիպումը պատմական ազդակ է ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում Մոսկվայում խարդախության գործով կալանավորել են դրոններ արտադրող ընկերության նախկին և գործող ղեկավարներին «Ձվերի պատերազմ» Կոսովոյի խորհրդարանում. պատգամավորը ձվեր է նետել գործող վարչապետի վրա (տեսանյութ) Դանակահարություն Նոր կյանք գյուղում. վնասվածքներ է ստացել 2 երիտասարդ Բժիշկը զգուշացրել է ականջակալների հիմնական վտանգի մասին «Ռոսատոմը» սկսել է մասնագետներին վերադարձնել Իրանի Բուշերի ատոմակայան Իրանի սրճարաններից մեկում կրակոցներ են հնչել․ կան զոհեր Չինաստանում մոտ 390,000 մարդ է տարհանվել «Դելֆին» թայֆունի պատճառով Կենդանակերպի այս նշանները չգիտեն, թե ինչպես խնայել. Փողը կարող է անհետանալ մեկ երեկոյի ընթացքում Մեսսին ընտանիքի հետ Ռոսարիոյում է. հայտնի են Խորխե Մեսսիի հուղարկավորության մանրամասները Մոսկվայում սկսել են փորձարկել ամբողջությամբ ինքնավար «Լաստոչկա» գնացքը Հրդեհ՝ Թեհրանի մոտ գտնվող գործարանում. կա զոհ և վիրավորներ Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ օգոստոսի 9-ինՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Վասյուտինսկոյե և Տորեցկոյե բնակավայրերը Հրդեհ Սոլակ բնակավայրում․ կանխվել է հրդեհի տարածումը Նեթանյահուի խորհրդականներին մեղադրել են Կատարին՝ Եգիպտոսի հետ խաղաղությունը վտանգող տվյալներ փոխանցելու մեջ Հռոմի պապը կոչ է արել դադարեցնել Ուկրաինայում պատերազմը Ցանկացած երկիր, որը կօգնի ԱՄՆ-ին Իրանի վրա հարձակման գործում, կդառնա իրանական հրթիռների թիրախ. Ալի Նիկզադ Վրեժխնդիր լինելու համար զինվել են ու դարանակալել եղբայրներին պատկանող խանութի մոտ. Էջմիածնում կանխել են հաշվեհարդարը Իրանի գերագույն առաջնորդ Խամենեին հանդիպել է Մասուդ Փեզեշքիանի հետ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին հայց է ներկայացրել՝ ընդդեմ Պետական եկամուտների կոմիտեի Ֆորլանը վերադառնում է այնտեղ, որտեղ անջնջելի հետք է թողել․ ԱԱ-2010-ի լավագույն ֆուտբոլիստը գլխավորել է Ուրուգվայի հավաքականը Զելենսկին հայտարարել է, որ շատ երկրներ դեմ են ուկրաինական բալիստիկ հրթիռներին Իրանի բանակ․ ԱՄՆ-ն ստիպված կլինի հաշվի նստել Հորմուզի նեղուցի նոր իրողությունների հետ Նոր մանրամասներ Դաշտավանում տեղի ունեցած ծեծկռտուքից. Կան ձերբակալվածներՄեսսիին նվիրված գոլը չփրկեց «Ինտեր Մայամիին»․ «Մոնտերեյը» հաղթեց 90+7-ին Reuters․ Դեմոկրատները լայնածավալ հետաքննություններ են պատրաստում Թրամփի և նրա գործարար շրջապատի նկատմամբ Ֆինլանդիայի սահմանապահ ծառայությունը միգրանտների անօրինական տեղափոխման խոշոր միջազգային ցանց է բացահայտել Հայաստանում եղանակը կտրուկ կփոխվի Բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Ազիզյան Իրանը հրապարակել Մոջթաբա Խամենեիի առաջին տեսանյութը (տեսանյութ) Մեսսին վերադարձել է Ռոսարիո՝ հորը վերջին հրաժեշտը տալու Մենք չենք բանակցում ԱՄՆ-ի հետ․ Արաղչին պարզաբանել է Թեհրան–Վաշինգտոն շփումների ձևաչափը Իրավիճակը վատագույնն է պատերազմի սկզբից ի վեր․ Ուկրաինայում ահազանգում են ՀՕՊ-ի խնդիրների մասին Նոր Ախուրյան, Նոր Կյանք, Կառնուտ և Քեթի․ դպրոցական ճանապարհների համար՝ 314 մլն դրամ ԱՄՆ Սենատ է ներկայացվել Լիբանանին օգնելու օրինագիծ Ուկրաինան կարող է Թուրքիայից ստանալ 70 ATACMS հրթիռներ Վաղը Երևանի և մարզերի մի շարք հասցեներում երկար ժամանակ լույս չի լինիՀայաստանի գլխավոր պրոբլեմը միայն նիկոլիզմը չէ․ Շարմազանով Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնին նախորդող պահքի Բարեկենդանը Արտակարգ իրավիճակ՝ Սևանում. Մանրամասներ Օդեսան դարձել է ռուսաստանյան գիշերային զանգվածային հարձակման հիմնական թիրախը. Կան զոհեր5 հաղթանակ անընդմեջ․ Ծառուկյանը վերադառնում է և բացահայտ ֆավորիտ է UFC 331-ում WP․ Պենտագոնը ԱՄՆ պաշտպանական ընկերություններից պահանջել է արագացնել զենքի արտադրությունը Թուրքիան կարող է Ուկրաինային փոխանցել ամերիկյան բալիստիկ հրթիռներ․ հայտնի են քանակները Տարոյի աստղագուշակություն. ում են քարտերը խոստանում հաջողություն, փոփոխություն և նոր հնարավորություններ
Ամենադիտված